Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 11/1 էջ 8–9
  • Հարց 3. ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տառապեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարց 3. ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տառապեմ
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Բովանդակություն
    2020 Արթնացե՛ք
  • Տառապանք
    2015 Արթնացե՛ք
  • Եթե ունենք հոգատար Ստեղծիչ, որտեղի՞ց այսքան տառապանք
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
Ավելին
2012 Դիտարան
w12 11/1 էջ 8–9

Հարց 3. ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տառապեմ

ՅԱՆԻ հայրը հարբեցող էր։ Թեև նա փոքր տարիքում ոչ մի բանի կարիք չի ունեցել, սակայն հոր կողմից ջերմություն չի զգացել։ «Ես երբեք նրա հանդեպ կապվածություն չեմ ունեցել, քանի որ նա խմում էր ու վատ վերաբերվում մորս»,— պատմում է Յանը։ Երիտասարդ տարիքում նրան սկսեց հետաքրքրել, թե արդյոք Աստված գոյություն ունի։ Նա մտածում էր. «Եթե Աստված կա, ինչո՞ւ է թույլ տալիս, որ մարդիկ տառապեն»։

Ինչու է այս հարցը հետաքրքրում մեզ։

Եթե նույնիսկ քիչ խնդիրներ ունես, միևնույնն է, արդարացիորեն զայրանում ես՝ անմեղ մարդկանց տառապանքը տեսնելով։ Սակայն տառապանքի հարցը հատկապես սկսում է մտահոգել այն ժամանակ, երբ քո կյանքում դժվարություններ են լինում, հիվանդանում կամ մահանում է քո սիրելիներից մեկը։

Ինչպես են ոմանք պատասխանում։

Ոմանք այն կարծիքին են, թե Աստված թույլ է տալիս տառապանքը, որպեսզի սովորեցնի մեզ լինել խոնարհ ու կարեկից։ Ուրիշներն էլ կարծում են, թե մարդիկ տառապում են նախկին կյանքում գործած մեղքերի համար։

Ինչ են բացահայտում այս պատասխանները։

Աստված անտարբեր է տառապանքի նկատմամբ և հոգ չի տանում մեզ։ Նա դաժան է, ուստի դժվար է սիրել նրան։

Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

Աստվածաշունչը հստակ ասում է, որ Աստված չէ մեր տառապանքի պատճառը։ «Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1։13)։ Այն միտքը, որ Աստված է մեղավոր մեր տառապանքի մեջ, հակասում է Աստվածաշնչին։ Տեսնենք, թե ինչպես է Սուրբ Գիրքը նկարագրում Աստծուն։

Աստծու գլխավոր հատկություններից մեկը սերն է (1 Հովհաննես 4։8)։ Այս հատկությունն ընդգծելու համար Աստվածաշունչը նրան համեմատում է կերակրող մոր հետ. «Մի՞թե կինը կարող է մոռանալ իր կաթնակեր երեխային, որ չխղճա իր որովայնի որդուն։ Նույնիսկ նա կարող է մոռանալ, բայց ես չեմ մոռանա քեզ» (Եսայիա 49։15)։ Մի՞թե սիրող ու հոգատար մայրը գիտակցաբար կվնասի իր երեխային։ Չէ՞ որ կփորձի թեթևացնել երեխայի ցավը։ Հետևաբար, Աստված չէ մեր տառապանքի պատճառը (Ծննդոց 18։25)։

Սակայն իրողությունն այն է, որ անմեղ մարդիկ տառապում են։ Ուստի գուցե մտածես, որ եթե Աստված հոգատար է և ամենազոր, ինչո՞ւ չի վերացնում տառապանքի պատճառները։

Աստված հիմքեր ունի թույլ տալու տառապանքը։ Հաճախ մարդիկ են միմյանց ցավ պատճառում։ Դաժան ու բռնավոր մարդկանցից շատերը չեն ուզում փոխել իրենց վարքը։ Ուստի տառապանքի պատճառը վերացնելու համար Աստված ոչնչացնելու է այդպիսի մարդկանց։

Բացատրելով, թե ինչու Աստված դեռ չի կործանել նման մարդկանց՝ Պետրոս առաքյալը գրում է. «Եհովան չի ուշացնում կատարել իր խոստումը, ինչպես որոշ մարդիկ են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9)։ Եհովա Աստծու համբերատարությունը սիրո և ողորմության դրսևորում է։

Սակայն շուտով Եհովա Աստված գործի է անցնելու։ Նա «նեղություն պատճառողներին նեղությամբ» է հատուցելու։ Այդպիսիները ենթարկվելու են «հավիտենական կործանման դատապարտությանը» (2 Թեսաղոնիկեցիներ 1։6–9)։

Յանը, որի մասին իմացանք այս հոդվածի սկզբում, գտավ տառապանքի մասին իր հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Նրա սովորածը փոխեց կյանքի վերաբերյալ իր տեսակետը։ Յանի պատմությունը կարող ես կարդալ 13-րդ էջում։

Ավելին իմանալու համար, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը և ինչ է անելու ապագայում, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Կարելի է բեռնել հետևյալ կայքից. www.pr418.com

Ի՞նչ է ասել Հիսուսը տառապանքի վերաբերյալ

Հիսուսը երբեք չմեղադրեց Աստծուն իր տառապանքների համար։ Փոխարենը՝ նա հետևյալն արեց.

Հիսուսը ցույց տվեց, որ Աստված չի պատժում մարդկանց՝ տառապանք պատճառելով։ Նա բուժում էր հիվանդներին, կաղերին ու կույրերին (Մատթեոս 15։30)։ Նրա գործած հրաշքները երկու կարևոր փաստ են բացահայտում. նախ՝ Հիսուսը գործադրում էր Աստծու զորությունը ոչ թե տառապանք պատճառելու, այլ վերացնելու նպատակով։ Երկրորդ՝ Հիսուսը մարդկանց բուժելիս սառնասրտորեն չէր վերաբերվում նրանց։ Երբ տեսնում էր հիվանդ ու տառապող մարդկանց, նա խղճահարվում էր (Մատթեոս 20։29–34)։ Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր Հոր զգացմունքները։ Ուստի նրա խոսքերից և գործերից հասկանում ենք, որ Աստված տխրում է՝ տեսնելով, թե ինչպես են տառապում մարդիկ, և ուզում է թեթևացնել նրանց ցավը (Հովհաննես 14։7, 9)։

Հիսուսը նշեց, թե ով է մարդկանց տառապանքի բուն պատճառը՝ Բանսարկու Սատանան։ «Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից»,— ասաց Հիսուսը (Հովհաննես 8։44)։ Նաև նշեց, որ Սատանան «այս աշխարհի իշխանն» է, ով «մոլորեցնում է ողջ երկիրը» (Հովհաննես 12։31; Հայտնություն 12։9)։

Հիսուսը խոսեց այն ժամանակի մասին, երբ տառապանք այլևս չի լինելու։ Նա իր հետևորդներին սովորեցրեց այսպես աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող.... գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Երբ Աստծու Թագավորությունը սկսի իշխել երկրի վրա, այլևս չի լինի տառապանք, ինչպես որ չկա երկնքում։

Հովհաննես առաքյալին տված հայտնության մեջ Հիսուսը նկարագրեց, թե ինչպիսին է լինելու կյանքը Աստծու Թագավորությունում։ Այդ ժամանակ Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 1։1; 21։3, 4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը