Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 2/1 էջ 4
  • Մովսես. հավատի օրինակ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մովսես. հավատի օրինակ
  • 2013 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընդօրինակիր Մովսեսի հավատը
    2014 Դիտարան
  • Տեսնո՞ւմ ես «Նրան, ով անտեսանելի է»
    2014 Դիտարան
  • Իմացիր Եհովայի ճանապարհները
    2005 Դիտարան
  • Մովսես. սիրո օրինակ
    2013 Դիտարան
Ավելին
2013 Դիտարան
w13 2/1 էջ 4

Մովսես. հավատի օրինակ

Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏԸ։

Ինչպես բացատրվում է Աստվածաշնչում, հավատը լիակատար համոզվածություն է և ակնհայտ ապացույցը այն իրողությունների, որոնք տեսանելի չեն։ Նա, ով հավատում է Աստծուն, համոզված է, որ Աստված կիրականացնի իր բոլոր խոստումները։

[նկար 4-րդ էջի վրա]

ԻՆՉՊԵ՞Ս ՄՈՎՍԵՍԸ ՀԱՎԱՏ ԴՐՍԵՎՈՐԵՑ։

Մովսեսի կյանքը ցույց է տալիս, որ նա հավատում էր Աստծու խոստումներին (Ծննդոց 22։15–18)։ Նա հնարավորություն ուներ Եգիպտոսի պերճանքի մեջ շքեղ կյանքով ապրելու, բայց հրաժարվեց դրանից՝ «նախընտրելով Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել» (Եբրայեցիներ 11։25)։ Արդյո՞ք նա այս որոշումը կայացրեց պահի ազդեցության տակ, որի համար հետո ափսոսալու էր։ Ո՛չ, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ Մովսեսը «շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (Եբրայեցիներ 11։27)։ Նա երբեք չափսոսաց իր որոշումների համար, որոնք կայացրել էր հավատի հիման վրա։

Մովսեսը օգնում էր ուրիշներին ամուր հավատ ունենալու Աստծու հանդեպ։ Տեսնենք, թե ինչ պատահեց, երբ իսրայելացիները հայտնվեցին ծուղակում՝ փարավոնի զորքի և Կարմիր ծովի միջև։ Անխուսափելի թվացող աղետից սարսափած՝ նրանք աղաղակեցին Եհովային ու Մովսեսին։ Ինչպե՞ս արձագանքեց Մովսեսը։

Մովսեսը գաղափար անգամ չուներ, որ Աստված Կարմիր ծովի միջով իսրայելացիների համար փրկության ճանապարհ է բացելու։ Սակայն նա վստահ էր, որ Աստված ինչ-որ ձևով պաշտպանելու է իր ժողովրդին, և ուզում էր, որ նույն վստահությունն էլ նրանք ունենան։ Կարդում ենք. «Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք։ Կանգնե՛ք և տեսե՛ք, թե ինչպես է Եհովան փրկելու ձեզ այսօր» (Ելք 14։13)։ Հաջողվե՞ց Մովսեսին զորացնել ժողովրդի հավատը։ Անշո՛ւշտ։ Աստվածաշունչը հայտնում է. «Հավատով նրանք անցան Կարմիր ծովի միջով այնպես, ասես չոր գետնի վրայով էին անցնում» (Եբրայեցիներ 11։29)։ Մովսեսի հավատը օգուտ բերեց ոչ միայն իրեն, այլև բոլոր նրանց, ովքեր հասկացան, որ իմաստուն է Եհովային վստահելը։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ։

Մովսեսի պես՝ մենք էլ կարող ենք այնպիսի կյանքով ապրել, որը ցույց կտա, որ հավատում ենք Աստծու խոստումներին։ Աստված խոստանում է հոգալ մեր նյութական կարիքները, եթե նրա երկրպագությանը առաջնային տեղ տանք մեր կյանքում (Մատթեոս 6։33)։ Քանի որ այսօր մարդկանց մեծ մասը կարևորում է նյութականը, թերևս մեզ համար դժվար լինի դրան առաջնահերթություն չտալ։ Բայց մենք կարող ենք վստահ լինել, որ եթե ձգտենք պարզ կյանքով ապրել և մեր ուշադրության կենտրոնում պահենք ճշմարիտ երկրպագությունը, Եհովան կտա այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ։ Նա վստահեցնում է. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբրայեցիներ 13։5)։

[նկար 4-րդ էջի վրա]

Մենք պետք է նաև օգնենք ուրիշներին հավատ զարգացնելու։ Իմաստուն ծնողները գիտակցում են, որ պատասխանատվություն ունեն իրենց երեխաներին օգնելու այս հարցում։ Երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել, որ Աստված իրական անձնավորություն է և նա է սահմանում ճիշտն ու սխալը։ Բացի այդ, նրանք պետք է հասկանան, որ Աստծու չափանիշներով առաջնորդվելը կյանքի լավագույն ուղին է (Եսայիա 48։17, 18)։ Ծնողներն իրենց երեխաներին ամենաթանկ նվերն են տալիս, երբ օգնում են հավատալու, որ Աստված «իրական է և վարձատրում է նրանց, ովքեր անկեղծորեն ձգտում են գտնել իրեն» (Եբրայեցիներ 11։6, Holy Bible—Easy-to-Read Version)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը