Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 5/1 էջ 7
  • Կվստահե՞ս Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կվստահե՞ս Աստծուն
  • 2013 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ են մարդիկ ասում, թե Աստված դաժան է
    2013 Դիտարան
  • Աստված հրավիրում է քեզ դառնալ իր բարեկամը
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Ասե՞մ, թե՞ չասեմ
    2009 Արթնացե՛ք
  • Ո՞վ է Աստված
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
2013 Դիտարան
w13 5/1 էջ 7

Կվստահե՞ս Աստծուն

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ ընկերդ, որով դու հիացած ես, այնպիսի բան է անում, որ չես կարողանում հասկանալ։ Ոմանք քննադատում են նրան ու կասկածի տակ դնում նրա մղումները՝ ասելով, թե նա դաժան է։ Անմիջապես կհավատա՞ս այդ խոսքերին, թե՞ կլսես՝ ինչ է ասում ընկերդ։ Մինչև նրա հետ խոսելը համբերությամբ կսպասե՞ս՝ առանց դատելու նրան։

Նախքան եզրակացություններ անելը թերևս հարցնես. «Որքա՞ն լավ եմ ճանաչում ընկերոջս, ինչո՞ւ եմ նրանով հիանում»։ Նմանապես նախքան Աստծու մասին դատողություն անելը, թե նա դաժան է, լավ կլինի մտածել այս նույն հարցերի շուրջ։

Քեզ համար գուցե դժվար լինի հասկանալ Աստծու գործելակերպը, կամ թե ինչու է նա թույլ տալիս այս կամ այն բանը։ Շատերը հնարավոր է՝ ասեն, որ Աստված դաժան է և դրդեն քեզ կասկածի տակ դնելու նրա մղումները։ Սակայն մի՞թե նախքան փաստերին տեղեկանալը իսկույն կսկսես կասկածել նրան։ Պատասխանը կախված է նրանից, թե որքան լավ ես ճանաչում Աստծուն։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչպիսի՞ Ընկեր է Աստված ինձ համար»։

Եթե դժվար կյանք ես ունեցել, թերևս հակված ես մտածելու, թե Աստված քեզ համար Ընկեր չէ։ Սակայն մտածիր. մի՞թե Աստված է պատասխանատու այն տառապանքի համար, որ կրում ես։ Ինչպես իմացանք, Սատանան է «այս աշխարհի իշխանը» (Հովհաննես 12։31)։ Նա է անարդարության ու տառապանքի պատճառը։ Ինչ խոսք, անկատարությունը և անկանխատեսելի դեպքերը նույնպես կարող են դրանց պատճառը լինել։

Մի՞թե Աստված է պատասխանատու տառապանքի համար, որ կրում ես

Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու մասին։ Աստվածաշունչն ասում է, որ նա «Ստեղծիչն է երկնքի ու երկրի», որ մեր մարմինը նա «զարմանալի կերպով է ստեղծել» և որ մեր շունչը նրա ձեռքում է (Սաղմոս 124։8; 139։14; Դանիել 5։23)։ Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ մեր գոյության համար պարտական ենք մեր Ստեղծչին (Գործեր 17։28)։ Կյանքը, շրջապատող աշխարհի գեղեցկությունը, սերն ու ընկերությունը, համի, հոտի զգացողությունը, մեր սիրելիներին հպվելու հաճույքը, ձայների ընկալումը պարգև են Եհովայից (Հակոբոս 1։17)։ Արդյոք համաձայն չե՞ս, որ այս ամենը ցույց է տալիս, որ Եհովան իսկական Ընկեր է, որին արժե վստահել ու նրանով հիանալ։

Գուցե քեզ համար դժվար լինի վստահել Աստծուն։ Թերևս մտածես, որ լավ չես ճանաչում նրան։ Այս կարճ հոդվածաշարում, իհարկե, հնարավոր չէ նշել բոլոր պատճառները, թե ինչու են մարդիկ Աստծուն դաժան համարում։ Սակայն ինչ պատճառ էլ որ լինի, արժե ջանքեր թափել նրան լավ ճանաչելու համարa։ Վստահ ենք, որ այդպես վարվելով՝ կիմանաս Աստծու մասին ճշմարտությունը. այն, որ նա սեր է (1 Հովհաննես 4։8)։

a Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար այն մասին, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը