Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 8/1 էջ 3–7
  • Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք
  • 2013 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս է պոռնկագրությունը ազդում մարդկանց վրա
  • Ինչպե՞ս է պոռնկագրություն դիտելը ազդում ընտանիքի վրա
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը պոռնկագրության մասին
  • Ինչո՞ւ խուսափել պոռնկագրությունից
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ինչո՞ւ մերժել պոռնկագրությունը
    Երիտասարդները հարցնում են
  • Պոռնկագրություն
    2013 Արթնացե՛ք
  • Ի՞նչ անենք, որ չընկնենք Սատանայի թակարդը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2013 Դիտարան
w13 8/1 էջ 3–7

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք...

Այսօր աշխարհը հեղեղված է պոռնկագրությամբa։ Այն առկա է ամենուրեք՝ գովազդներում, նորաձևության մեջ, ֆիլմերում, ամսագրերում, հեռուստատեսության մեջ, վեբ կայքերում, տեսախաղերում։ Շատերի համար պոռնկագրություն դիտելը սովորական է և ընդունելի։ Պոռնկագրությունը մեր օրերում ավելի քան երբևէ մեծ պահանջարկ է ձեռք բերել (տե՛ս «Վիճակագրական տվյալներ» շրջանակը)։

Ժամանակի ընթացքում պոռնկագրության բնույթը փոխվում է։ Պրոֆեսոր Գեյլ Դայնսը գրում է. «Այսօր այնպիսի ծայրահեղ բացահայտ տեսարաններ են ցուցադրվում, որ այն, ինչը մի ժամանակ համարվում էր հարդքոր պոռնկագրություն (բացահայտ տեսարաններով), հիմա սովորական բան է դարձել»։

Ինչպե՞ս ես դու վերաբերվում այս ամենին։ Համարում ես պոռնկագրությունը անվնաս զբաղմո՞ւնք, թե՞ մահաբեր թույն։ Հիսուսն ասել է. «Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս» (Մատթեոս 7։17)։ Ինչպիսի՞ պտուղներ է տալիս պոռնկագրությունը։ Պատասխանն իմանալու համար քննենք մի քանի հիմնական հարցեր։

Ինչպե՞ս է պոռնկագրությունը ազդում մարդկանց վրա

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ։ Պոռնկագրությունը կախման մեջ է գցում մարդուն։ Որոշ մասնագետներ այն նույնիսկ նմանեցնում են թմրանյութի։

Բրայենըb, որը տարված էր ինտերնետային պոռնկագրությամբ, պատմում է. «Ոչինչ չէր կարող կանգնեցնել ինձ։ Ես կարծես տրանսի մեջ լինեի։ Մարմինս դողում էր և ուժեղ գլխացավ էր սկսվում։ Փորձում էի ազատվել այդ կախվածությունից, բայց տարիներ շարունակ դա ինձ չէր հաջողվում»։

Մարդիկ սովորաբար գաղտնի են պոռնկագրություն դիտում։ Նրանք թաքցնում են իրենց այդ սովորությունը և հաճախ սուտ են խոսում։ Այդ պատճառով նման մարդիկ մեկուսանում են, լինում են անհանգիստ, նյարդային ու զայրացկոտ։ Ոմանք անգամ ինքնասպան լինելու ցանկություն են ունենում։ «Ես գլուխս կորցրել էի, դարձել էի ինքնամփոփ,— ասում է Սերգեյ անունով մի տղամարդ, որը գրեթե ամեն օր պոռնկագրական նյութեր էր բեռնում իր հեռախոսի մեջ։— Ինձ անարժեք, մեղավոր ու միայնակ էի զգում, ասես ծուղակի մեջ լինեի։ Ամաչում էի օգնություն խնդրելուց»։

Նույնիսկ մի ակնթարթ պոռնկագրություն դիտելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Առաջատար մասնագետ բժիշկ Ջուդիթ Ռեյսմանը ԱՄՆ-ի սենատի հանձնաժողովի առաջ նշեց. «Պոռնկագրական պատկերները դրոշմվում են ուղեղում և այն կենսաքիմիական փոփոխության ենթարկում. դրանք առաջացնում են ակնթարթային, պատահական, բայցև հարատև հիշողություններ, որը դժվար է և նույնիսկ անհնար է ջնջել»։ 19 տարեկան Սյուզընը, որը փոքր տարիքում պատահաբար ինտերնետում պոռնկագրական պատկերներ է տեսել, պատմում է. «Պատկերները դաջվել են իմ ուղեղում և անսպասելիորեն հայտնվում են աչքիս առաջ։ Թվում է, թե երբեք չեմ կարողանա ամբողջովին ազատվել դրանցից»։

ԱՄՓՈՓՈՒՄ։ Պոռնկագրությունը ստրկացնում ու կործանում է իր զոհին (2 Պետրոս 2։19)։

Ինչպե՞ս է պոռնկագրություն դիտելը ազդում ընտանիքի վրա

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ։ «Պոռնկագրության պատճառով ընտանիքներ են փլուզվում» («The Porn Trap», by Wendy and Larry Maltz)։

Պոռնկագրություն դիտելու հետևանքով

  • թուլանում է կողակիցների միջև վստահությունը, մտերմությունը և սերը (Առակներ 2։12–17)։

  • անհատը դառնում է եսասեր, անտարբեր և կորցնում է հետաքրքրությունը իր կողակցի հանդեպ (Եփեսացիներ 5։28, 29)։

  • առաջ են գալիս անառողջ սեռական ֆանտազիաներ ու ցանկություններ (2 Պետրոս 2։14)։

  • անհատը փորձում է իր գարշելի ֆանտազիաները իրականացնել կողակցի նկատմամբ (Եփեսացիներ 5։3, 4)։

  • անհատը թե՛ ֆիզիկապես և թե՛ զգացապես անհավատարիմ է լինում իր կողակցի հանդեպ (Մատթեոս 5։28)։

Աստվածաշունչը ասում է, որ կողակիցները չպետք է անհավատարիմ լինեն իրար հանդեպ (Մաղաքիա 2։16)։ Անհավատարմությունը կարող է քայքայել ընտանիքը և կողակիցներին դրդել ամուսնալուծության, ինչն էլ իր հերթին ցավ կպատճառի նաև երեխաներին։

Պոռնկագրությունը կարող է նաև անմիջականորեն ազդել երեխաների վրա։ Բրայենը ասում է. «Երբ ես տասը տարեկան էի, պահմտոցի խաղալու ժամանակ պատահաբար գտա հորս պոռնկագրական ամսագրերը։ Սկսեցի թաքուն նայել՝ առանց հասկանալու, թե ինչու են դրանք գրավում ինձ։ Այդ գարշելի սովորությունից չէի կարողանում ազատվել նույնիսկ չափահաս տարիքում»։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պոռնկագրությունը կարող է դրդել դեռահասներին լինելու սեռական առումով ակտիվ, այլասերված, բռնի, ինչպես նաև զգացապես և հոգեպես անհավասարակշիռ։

ԱՄՓՈՓՈՒՄ։ Պոռնկագրությունը թունավորում է ընտանիքում մտերիմ փոխհարաբերությունները և ցավ պատճառում (Առակներ 6։27)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը պոռնկագրության մասին

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ Է. «Սպանեք ձեր մարմնի անդամները.... կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (Կողոսացիներ 3։5)։

Եհովաc Աստված ատում է պոռնկագրությունը։ Նա ամոթ չի համարում խոսել սեռական հարաբերությունների մասին։ Աստված սեռական ցանկություններ է դրել մարդու մեջ, որպեսզի կողակիցները հաճույք պատճառեն իրար, զգացապես մտերմանան և տեսնեն երեխաներ լույս աշխարհ բերելու հրաշքը (Հակոբոս 1։17)։

Ինչո՞ւ ենք վստահ, որ Եհովան ատում է պոռնկագրությունը։ Քննենք մի քանի պատճառ։

  • Աստված գիտի, որ պոռնկագրությունը կարող է խորտակել մարդկանց կյանքերը (Եփեսացիներ 4։17–19)։

  • Նա սիրում է մեզ և ցանկանում է պաշտպանել վտանգներից (Եսայիա 48։17, 18)։

  • Եհովան ուզում է պաշտպանել ընտանիքները (Մատթեոս 19։4–6)։

  • Նա ցանկանում է, որ մենք բարոյապես մաքուր լինենք և հարգենք ուրիշների իրավունքները (1 Թեսաղոնիկեցիներ 4։3–6)։

  • Նա ուզում է, որ մենք պատշաճ վերաբերմունք ունենանք մեր վերարտադրողական օրգանների նկատմամբ և ճիշտ օգտագործենք դրանք (Եբրայեցիներ 13։4)։

  • Եհովան գիտի, որ պոռնկագրությունը արտացոլում է սեքսի նկատմամբ աղավաղված, եսասիրական ու դիվական տեսակետ (Ծննդոց 6։2; Հուդա 6, 7)։

ԱՄՓՈՓՈՒՄ։ Պոռնկագրությունը վնասում է անհատի փոխհարաբերությունները Աստծու հետ (Հռոմեացիներ 1։24)։

Եհովան կարեկցում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են ազատվել պոռնկագրության թակարդից։ Աստվածաշնչում գրված է. «Եհովան բարեգութ է և ողորմած, դանդաղ է բարկանալու մեջ և լի է սիրառատ բարությամբ.... որովհետև նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։8, 14)։ Նա խոնարհ մարդկանց հրավիրում է մոտենալու իրեն, որպեսզի «ողորմություն և անզուգական բարություն ցուցաբերի, երբ մենք օգնության կարիք ունենանք» (Եբրայեցիներ 4։16, տե՛ս «Ինչպես ազատվել պոռնկագրության թակարդից» շրջանակը)։

Բազմաթիվ մարդիկ ընդունել են Աստծու օգնությունը։ Իսկ ի՞նչ արդյունքներ է դա տվել։ Նկատի առնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը որոշ մարդկանց մասին, ովքեր կարողացան ազատվել վատ սովորություններից. «Դուք լվացվեցիք, սրբացվեցիք և արդար հայտարարվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ու մեր Աստծու ոգով» (1 Կորնթացիներ 6։11)։ Պողոս առաքյալի պես՝ այդպիսի անհատները կարող են ասել. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։

Սյուզընը, որը կարողացավ ձերբազատվել պոռնկագրություն դիտելու կախվածությունից, ասում է. «Եհովան միակ անձնավորությունն է, որը կարող է օգնել քեզ ոտքի կանգնելու։ Եթե օգնության ու առաջնորդության համար դիմես նրան, կարող ես լավ փոխհարաբերություններ հաստատել նրա հետ։ Եհովան միշտ պատրաստ է օգնելու քեզ»։

Ինչպես ազատվել պոռնկագրության թակարդից

Գիտե՞ս մեկին, ով պայքարում է պոռնկագրություն դիտելու կախվածության դեմ։ Տեսնենք, թե ինչն է օգնել շատերին ազատվելու այդ վատ սովորությունից։

1. Աղոթիր Աստծուն

«Պոռնկագրության թակարդից ազատվելու ամենակարևոր քայլը Եհովային աղոթքով դիմելն է»,— ասում է Ֆրանցը։

Եհովան կարող է տալ իր սուրբ ոգին, որպեսզի անհատը «և՛ կամենա, և՛ գործի» (Փիլիպպեցիներ 2։13)։ Եթե վերջինս թույլ տա, որ սուրբ ոգին ազդի իր վրա, ապա կկարողանա սանձել սխալ «կրքերն ու ցանկությունները» (Գաղատացիներ 5։16, 24)։

2. Օգնություն խնդրիր ուրիշներից

«Պոռնկագրություն դիտողները իրենց այդ սովորությունը գաղտնի են պահում, ուստի գուցե ամաչեն օգնության համար մեկ ուրիշին դիմելուց։ Նրանք մտածում են, թե ինքնուրույն կկարողանան ազատվել դրանից։ Սակայն առանց որևէ մեկի օգնության դա անել հնարավոր չէ։ Ուստի ես որոշեցի հպարտությունս մի կողմ դնել և ամեն բան պատմել կնոջս։ Նաև օգնության համար դիմեցի մտերիմ ընկերոջս։ Ինձ համար դա անելը շատ դժվար էր, բայց ես ստացա անհրաժեշտ օգնությունը»,— պատմում է Յոշին։

Խոստովանելու համար քաջություն և վճռականություն է անհրաժեշտ։ Սա կարևոր քայլ է կախվածությունից ազատվելու և սիրելի անհատների հետ կրկին լավ փոխհարաբերություններ վայելելու համար։ Սյուզընը, որի մասին արդեն խոսվեց, պատմում է. «Խոստովանելուց հետո ես մեծ թեթևություն զգացի։ Ինչ խոսք, դժվար էր դա անել, բայց արդյունքում ես ձեռք բերեցի խաղաղություն և մաքուր խիղճ» (Հակոբոս 5։16)։

3. Ճանաչիր հնարավոր ծուղակները և խուսափիր դրանցից

Ո՞ր մտքերն ու զգացմունքներն են քո մեջ սխալ ցանկություններ առաջացնում և ո՞ր իրավիճակներում. գուցե երբ «թափառում ես» ինտերնետում, ծովափ ես գնում, ամսագրեր ես կարդում կամ ուշ գիշերով հեռուստացույց դիտում կամ էլ երբ քաղցած ես, վրդովված, մենակ, հոգնած։ «Իմացիր, թե որոնք են քո թուլությունները և խուսափիր դրանցից»,— ասում է Սվենը։ Հիսուսն ասաց. «Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու մի կողմ գցիր» (Մատթեոս 5։29)։

«Երբ զգում եմ, որ որևէ կնոջ վավաշոտ հայացքով եմ նայում, անմիջապես աղոթում եմ Եհովային և հայացքս մի կողմ տանում»,— ասում է Ֆրանցը։ Հավատարիմ Հոբ նահապետը ասել է. «Աչքերիս հետ ուխտ եմ կապել, ուստի ինչպե՞ս կարող էի անպատշաճ ուշադրություն դարձնել կույսին» (Հոբ 31։1)։

4. Հոգևորապես ամրացիր

«Գլուխդ առողջ մտքերով լցրու և կյանքդ՝ հոգևոր գործերով»,— ավելացնում է Ֆրանցը։

Աստվածաշունչն ասում է. «Ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք.... և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի» (Փիլիպպեցիներ 4։8, 9)։

a Պոռնկագրական են համարվում սեքսուալ բնույթի նյութերը, որոնց նպատակն է սեռական կրքեր արթնացնել այն անհատի մեջ, ով նայում, կարդում կամ լսում է դրանք։ Այդ նյութերը կարող են լինել նկարներ, տեքստեր կամ ձայներիզներ։

b Այս հոդվածում անունները փոխված են։

c «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ գրեթե 30 000 մարդ այցելում է պոռնկագրական կայքեր։

ԱՄԵՆ ՐՈՊԵ ինտերնետից օգտվողները ավելի քան 1,7 ՄԻԼԻՈՆ էլեկտրոնային պոռնկագրական նամակներ են ուղարկում։

ԱՄԵՆ ԺԱՄ Միացյալ Նահանգներում գրեթե ԵՐԿՈՒ հարդքոր պոռնկագրական տեսաերիզ է լույս տեսնում։

ԱՄԵՆ ՕՐ միայն Միացյալ Նահանգներում ավելի քան ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ պոռնկագրական ֆիլմ են մարդիկ վարձույթով վերցնում։

ԱՄԵՆ ԱՄԻՍ Միացյալ Նահանգներում 10 երիտասարդ տղամարդուց գրեթե 9-ը և 10 կանանցից գրեթե 3-ը պոռնկագրություն է դիտում։

ԱՄԵՆ ՏԱՐԻ Պոռնկագրական նյութերի համաշխարհային արդյունաբերությունը միջին հաշվով 100 ՄԻԼԻԱՐԴ ԱՄՆ դոլար շահույթ է ստանում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը