Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w14 12/1 էջ 5
  • Հաղորդակցվո՞ւմ ես Աստծու հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հաղորդակցվո՞ւմ ես Աստծու հետ
  • 2014 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես կարող եք մոտենալ Աստծուն
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Որքա՞ն իրական են Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունները
    2015 Դիտարան
  • «Ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»
    2006 Դիտարան
Ավելին
2014 Դիտարան
w14 12/1 էջ 5
Տղամարդը հեռախոսով հաղորդակցվում է ընկերոջ հետ

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՄՈՏ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Հաղորդակցվո՞ւմ ես Աստծու հետ

Անձամբ, հեռախոսով, էլ. փոստով, տեսակապով կամ նամակով մտերիմ ընկերները հաղորդակցվում են իրար հետ այնքան հաճախ, որքան իրենց հանգամանքները թույլ են տալիս։ Նմանապես, Աստծուն մոտ լինելու համար մենք պետք է նրա հետ հաղորդակցվենք կանոնավորաբար։ Իսկ ինչպե՞ս։

Մենք կարող ենք խոսել Եհովայի հետ աղոթքի միջոցով։ Սակայն Աստծուն աղոթելը մեր հասակակցի հետ սովորական զրուցելը չէ։ Մենք պետք է գիտակցենք, որ երբ աղոթում ենք, դիմում ենք մեր Արարչին՝ տիեզերքի Բարձրյալին։ Դա պետք է մղի մեզ աղոթելու խոր հարգանքով և ակնածանքով։ Որպեսզի Աստված ընդունի մեր աղոթքները, մենք պետք է համապատասխանենք որոշ պահանջների։ Ահա դրանցից երեքը։

Առաջին՝ աղոթքները պետք է ուղղենք միմիայն Եհովա Աստծուն և ոչ թե Հիսուսին, «սրբերին» կամ պատկերներին (Ելք 20։4, 5)։ Աստվածաշունչը պարզ ասում է. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6)։ Երկրորդ՝ աղոթքները պետք է ասվեն Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուսը բացատրեց. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Երրորդ՝ մեր աղոթքները պետք է ներդաշնակ լինեն Աստծու կամքին։ Աստվածաշունչն ասում է. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ»a (1 Հովհաննես 5։14)։

Մտերիմ ընկերները հաղորդակցվում են հնարավորինս հաճախ

Ինչ խոսք, մտերիմ հարաբերությունները երկար չեն տևի, եթե միշտ մեկը խոսի։ Ինչպես ընկերներն են փոխադարձ հաղորդակցություն վայելում, այնպես էլ մենք պետք է թույլ տանք, որ Աստված մեզ հետ խոսի, և մենք պետք է լսենք նրան, երբ նա դա անում է։ Գիտե՞ս, թե ինչպես է Աստված խոսում մեզ հետ։

Այսօր Եհովա Աստված «խոսում է» մեզ հետ իր գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Մի օրինակ բերենք։ Ենթադրենք նամակ ես ստացել քո մտերիմ ընկերոջից։ Այն կարդալուց հետո ոգևորված ասում ես. «Հենց նոր լուր ստացա ընկերոջիցս»։ Մինչդեռ հաղորդակցվել ես ոչ թե բանավոր, այլ գրավոր կերպով։ Նույնպեսև կարդալով Աստվածաշունչը՝ դու թույլ ես տալիս, որ Եհովան խոսի քեզ հետ։ Ջինան, որի մասին խոսեցինք առաջին հոդվածում, ասում է. «Կարծում եմ, որ եթե ուզում եմ՝ Աստված ինձ իր ընկերը համարի, ես պետք է քննեմ մեզ համար գրված նրա «նամակը»՝ Աստվածաշունչը»։ Նա ավելացնում է. «Ամեն օր Աստվածաշունչ կարդալը ինձ ավելի է մոտեցրել Աստծուն»։ Ամեն օր կարդալով Եհովայի Խոսքը՝ Աստվածաշունչը՝ թույլ տալի՞ս ես, որ նա ամեն օր խոսի քեզ հետ։ Եթե այդպես վարվես, քեզ ավելի մոտ կզգաս Աստծուն։

a Ավելի շատ տեղեկություն ստանալու համար այն մասին, թե ինչպես կարող ես մոտենալ Աստծուն աղոթքի միջոցով, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 17-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը