Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w15 10/1 էջ 3
  • Ինչո՞ւ են մարդիկ աղոթում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ են մարդիկ աղոթում
  • 2015 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծո հետ մտերմություն հաստատել աղոթքի միջոցով
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչպե՞ս է հարկավոր աղոթել, որ Աստված լսի
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2015 Դիտարան
w15 10/1 էջ 3

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՂՈԹԵԼ

Ինչո՞ւ են մարդիկ աղոթում

«Ես տարված էի մոլեխաղերով։ Աղոթում էի, որ մեծ գումար շահեմ։ Բայց այդպես էլ չշահեցի» (Սեմուել,a Քենիա)։

«Դպրոցում աղոթելիս պարզապես անգիր արտասանում էինք այն բառերը, որ մեզ սովորեցրել էին» (Թերեզա, Ֆիլիպիններ)։

«Ես աղոթում եմ խնդիրների բախվելիս։ Նաև աղոթում եմ, որ Աստված ների իմ մեղքերը, և որ ավելի լավ քրիստոնյա լինեմ» (Մագդալին, Գանա)։

1. Մի մարդ աղոթում է խաղատանը; 2. Մի աղջիկ աղոթում է դպրոցում; 3. Մի կին աղոթում է

Սեմուելի, Թերեզայի և Մագդալինի խոսքերը ցույց են տալիս, որ մարդիկ աղոթում են տարբեր բաների մասին։ Ոմանք աղոթում են ավելի վեհ բաների համար, քան մյուսները։ Որոշ մարդիկ աղոթում են ի սրտե, ուրիշներն էլ՝ մեխանիկորեն, առանց զգացմունքների։ Այդուհանդերձ, միլիոնավոր մարդիկ զգում են, որ աղոթելու կարիք ունեն՝ անկախ նրանից, թե ինչի համար են աղոթում՝ ընտանեկան կյանքում Աստծուց առաջնորդություն ստանալու, դպրոցական քննությունը հանձնելու, իրենց սիրած սպորտային թիմի հաղթանակի կամ այլ բաների համար։ Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ որևէ կրոն չդավանող մարդիկ են կանոնավորաբար աղոթում։

Իսկ դուք աղոթո՞ւմ եք։ Եթե այո, ապա ինչի՞ մասին եք աղոթում։ Անկախ այն բանից՝ աղոթելու սովորություն ունեք, թե ոչ, գուցե հարցնեք. «Իսկ աղոթելն իմաստ ունի՞։ Ինչ-որ մեկը լսո՞ւմ է իմ աղոթքները»։ Մի գրող ասաց, որ աղոթքը պարզապես «հոգեթերապիայի մի ձև է»։ Նմանատիպ կարծիք են հայտնում նաև բժշկության ոլորտի որոշ մասնագետներ։ Նրանք աղոթքը համարում են «այլընտրանքային բուժմեթոդ»։ Ուրեմն, ի՞նչ կարելի է ասել. արդյո՞ք աղոթքը պարզապես անիմաստ սովորություն է կամ, լավագույն դեպքում, առողջությունը բարելավելու միջոց։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ աղոթքը պարզապես թերապիայի ինչ-որ ձև չէ։ Այն հայտնում է, որ իսկապես կա մեկը, ով լսում է ճիշտ ձևով ու ճիշտ բաների համար ասված աղոթքները։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ դա այդպես է։ Եկեք քննենք որոշ փաստեր։

a Որոշ անուններ փոխված են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը