Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp16 № 1 էջ 4–5
  • Ի՞նչ հետևանքներ է բերում անազնվությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ հետևանքներ է բերում անազնվությունը
  • 2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐԽԼՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
  • ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՈՒՄ
  • Երբ դրդում են անազնվության
    2012 Արթնացե՛ք
  • Ի՞նչ օգուտներ է բերում ազնվությունը
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Մատուցումներ
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Ազնիվ եղիր ամեն ինչում
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Ավելին
2016 Դիտարան (հանրային թողարկում)
wp16 № 1 էջ 4–5
Երկու կին խոսում են իրար հետ

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱԶՆԻՎ ԼԻՆԵԼ

Ի՞նչ հետևանքներ է բերում անազնվությունը

«Շատ հաճախ դժվարին իրավիճակներից կարելի է հեշտությամբ դուրս գալ՝ ընդամենը մեկ անազնիվ քայլ անելով» (Սամանտա, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։

Դո՞ւք էլ եք Սամանտայի պես մտածում։ Ինչ խոսք, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք դժվարին իրավիճակներում։ Սակայն այն, թե ինչպես ենք վարվում, երբ այդ իրավիճակներում անազնիվ քայլ անելու գայթակղություն է առաջանում, ցույց է տալիս, թե ինչն է մեզ համար թանկ։ Օրինակ՝ եթե մեզ համար ամենակարևորը մեր համբավը պահելն է, ապա ամենայն հավանականությամբ անազնվությամբ վարվելը կդիտենք պարզապես որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Սակայն հաճախ անազնվությունը շատ բացասական հետևանքներ է բերում, հատկապես երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս։ Նկատի առնենք դրանցից մի քանիսը։

ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐԽԼՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Փոխհարաբերությունները կառուցվում են վստահության վրա։ Երբ երկու անհատ վստահում են իրար, դա նրանց ապահովության և անվտանգության զգացում է տալիս։ Բայց վստահությունը մեկ օրում չի առաջանում։ Այն ձևավորվում է աստիճանաբար, երբ մարդիկ ժամանակ են անցկացնում միմյանց հետ, անկեղծորեն հաղորդակցվում են և անեսասիրություն են դրսևորում։ Սակայն ընդամենը մեկ անազնիվ արարքը կարող է խարխլել վստահությունը։ Իսկ խարխլված վստահությունը շատ դժվար է վերականգնել։

Պատահե՞լ է, որ ձեզ խաբի մեկը, ում դուք համարել եք լավ ընկեր։ Եթե այո, ապա ի՞նչ եք զգացել այդ ժամանակ։ Հավանաբար խոր ցավ եք ապրել ու մտածել եք, որ ձեզ դավաճանել են։ Այդպիսի զգացումները միանգամայն բնական են։ Հետևաբար, կասկած լինել չի կարող, որ անազնվությունը խարխլում է այն հիմքը, որի վրա կառուցվում են թանկ փոխհարաբերությունները։

ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՈՒՄ

Ինչպես ցույց է տալիս Կալիֆորնիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ռոբերտ Ինեսի կատարած մի ուսումնասիրություն, «անազնվությունը վարակիչ է»։ Այն կարելի է նմանեցնել վիրուսի։ Որքան շատ եք շփվում խաբեբա, անազնիվ մարդու հետ, այնքան մեծ է վտանգը, որ դուք էլ «կվարակվեք» անազնվությամբ։

Ինչպե՞ս կարող եք խուսափել անազնվության «վարակից»։ Այդ հարցում կարող է օգնել Աստվածաշունչը։ Նկատի առնենք աստվածաշնչյան մի քանի սկզբունքներ։

Անազնվության տարբեր դրսևորումներ

Սուտ խոսելը

Մի մարդ հանում է իր ամուսնական մատանին

Ի՞ՆՉ Է ԴԱ։ Սխալ տեղեկություն հայտնել մեկին, ով իրավունք ունի իմանալու ճիշտը։ Սուտ կարող է համարվել նաև այն, երբ անհատը ուրիշին մոլորեցնելու նպատակով սխալ է ներկայացնում կամ աղավաղում է փաստերը, չի հայտնում կարևոր մանրամասներ և սխալ տպավորություն թողնելու համար չափազանցնում է ճշմարտությունը։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3:32)։ «Հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփեսացիներ 4:25)։

Զրպարտությունը

Երկու մարդ շշուկով խոսում են, մինչ ներս է մտնում մեկ ուրիշը

Ի՞ՆՉ Է ԴԱ։ Կեղծ և չարամիտ բաներ ասել անհատի մասին՝ նրա հեղինակությունը գցելու համար։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Խարդավանիչ մարդը վեճ է գցում, և զրպարտողը մտերիմներին բաժանում է իրարից» (Առակներ 16:28)։ «Փայտ չլինելիս կրակը հանգչում է, և զրպարտող չլինելիս կռիվը հանդարտվում է» (Առակներ 26:20)։

Խարդախությունը

Մի մարդ ցույց է տալիս իր պիջակի մեջ թաքցրած ձեռքի ժամացույցները

Ի՞ՆՉ Է ԴԱ։ Խաբել ինչ-որ մեկին նրա փողն ու ունեցվածքը կորզելու նպատակով։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Չխաբես վարձու աշխատողին, որը նեղության մեջ է և աղքատ է» (2 Օրենք 24:14, 15)։ «Նա, ով խաբում է խեղճին, նախատում է նրա Ստեղծողին, բայց աղքատի հանդեպ հաճություն ցուցաբերողը փառավորում է Նրան» (Առակներ 14:31)։

Գողությունը

Մի մարդ ուրիշի պայուսակից դրամապանակ է գողանում

Ի՞ՆՉ Է ԴԱ։ Անհատից վերցնել նրան պատկանող որևիցե բան առանց նրա թույլտվության։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Ով գողանում է, թող էլ չգողանա, այլ թող տքնաջան աշխատի՝ իր ձեռքերով բարին գործելով, որպեսզի կարողանա տալ կարիքի մեջ եղողին» (Եփեսացիներ 4:28)։ «Մի՛ մոլորվեք.... ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6:9, 10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը