Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp16 № 1 էջ 16
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
  • 2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
  • Կարո՞ղ են մահացածները կրկին ապրել
  • Ի՞նչ է լինում մահից հետո
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ է տեղի ունենում մահվան ժամանակ
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Հարց 2. ի՞նչ է լինում մահից հետո
    2012 Դիտարան
  • Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
2016 Դիտարան (հանրային թողարկում)
wp16 № 1 էջ 16
Գերեզմանաքարին դրված կարմիր վարդ

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո

ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, որ մահից հետո մարդու մարմնից անջատվում է ինչ-որ մի մաս և շարունակում է ապրել մեկ այլ տեղ։ Ուրիշներն էլ մտածում են, որ մահով ամեն ինչ ավարտվում է։ Իսկ դո՞ւք ինչ տեսակետ ունեք։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Ապրողները գիտակցում են, որ մահանալու են» (Ժողովող 9:5)։ Երբ մարդը մահանում է, նա դադարում է գոյություն ունենալուց։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Երբ առաջին մարդը՝ Ադամը, մահացավ, նա կրկին հող դարձավ (Ծննդոց 2:7; 3:19)։ Նմանապես, մյուս բոլոր մարդիկ մահից հետո դառնում են հող (Ժողովող 3:19, 20)։

  • Երբ մարդը մահանում է, նա ազատվում է իր մեղքերից, այսինքն՝ ներում է ստանում (Հռոմեացիներ 6:7)։ Մահից հետո մարդն այլևս իր մեղքերի համար պատիժ չի կրում։

Կարո՞ղ են մահացածները կրկին ապրել

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՔ

  • Այո

  • Ոչ

  • Գուցե

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Հարություն պիտի լինի» (Գործեր 24:15)։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Աստվածաշունչը հաճախ մահը համեմատում է քնի հետ (Հովհաննես 11:11–14)։ Աստված կարող է հարություն տալ մահացածներին ճիշտ այնպես, ինչպես որ մենք կարող ենք արթնացնել քնած մարդուն (Հոբ 14:13–15)։

  • Աստվածաշնչում արձանագրված են հարության մի քանի դեպքեր, որոնք մեզ հիմք են տալիս հավատալու, որ մահացածները կրկին հարություն կառնեն (1 Թագավորներ 17:17–24; Ղուկաս 7:11–17; Հովհաննես 11:39–44)։

Ավելի շատ տեղեկություն կարելի է գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 6-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Առկա է նաև www.pr418.com/hy կայքում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը