Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp17 № 5 էջ 4–5
  • Հրեշտակների մասին ճշմարտությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հրեշտակների մասին ճշմարտությունը
  • 2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ովքե՞ր կամ ի՞նչ են հրեշտակները?
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հրեշտակները «ոգիներ են հանրային ծառայության համար»
    2009 Դիտարան
  • Հրեշտակներ. նրանց դերը մեր կյանքում
    2006 Դիտարան
  • Հրեշտակներ
    2017 Արթնացե՛ք
Ավելին
2017 Դիտարան (հանրային թողարկում)
wp17 № 5 էջ 4–5
Հրեշտակապետը և բյուրավոր այլ հրեշտակներ

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն

Հրեշտակների մասին ճշմարտությունը

Կցանկանայի՞ք իմանալ ճշմարտությունը հրեշտակների մասին. ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են առաջացել, և ո՞րն է նրանց դերը։ Այս հարցերին գոհացուցիչ պատասխան կարող է տալ միայն Աստծու ներշնչյալ Խոսքը՝ Աստվածաշունչը (2 Տիմոթեոս 3։16)։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հրեշտակների մասին։

  • Հրեշտակները, ինչպես Աստված, անտեսանելի ոգիներ են և չունեն «մարմին ու ոսկոր»։ Հավատարիմ հրեշտակները ապրում են երկնքում և ազատ ելումուտ ունեն Աստծու բնակության սուրբ վայր (Ղուկաս 24։39; Մատթեոս 18։10; Հովհաննես 4։24)։

  • Հնում հրեշտակները երբեմն մարդկային մարմիններ էին հագնում և գալիս երկիր, որպեսզի կատարեին Աստծու տված հանձնարարությունները, իսկ հետո կրկին փոխակերպվում էին (Դատավորներ 6։11–23; 13։15–20)։

  • Թեև Աստվածաշնչում հրեշտակները ներկայացված են արական սեռով և միշտ տղամարդու տեսքով են հայտնվել մարդկանց, բայց, իրականում, նրանք որևէ սեռ չունեն։ Նրանք չեն ամուսնանում և սերունդ չեն տալիս։ Բացի այդ՝ հրեշտակները նախկինում չեն ապրել մարդկային կյանքով՝ որպես նորածիններ, երեխաներ կամ չափահաս մարդիկ, ինչպես ոմանք են կարծում։ Հրեշտակներին ստեղծել է Եհովան, այդ պատճառով Աստվածաշունչը նրանց կոչում է «ճշմարիտ Աստծու որդիներ» (Հոբ 1։6; Սաղմոս 148։2, 5)։

  • Աստվածաշունչը խոսում է «մարդկանց և հրեշտակների լեզուների» մասին, ինչը ցույց է տալիս, որ ոգեղեն արարածները լեզու և խոսք ունեն։ Ճիշտ է, Աստված հրեշտակների միջոցով հաղորդակցվել է մարդկանց հետ, բայց նա թույլ չի տալիս, որ երկրպագենք հրեշտակներին կամ աղոթենք նրանց (1 Կորնթացիներ 13։1; Հայտնություն 22։8, 9)։

  • Գոյություն ունեն բյուր բյուրավոր հրեշտակներ։ Նրանց թիվը թերևս հասնում է միլիարդների (Դանիել 7։10; Հայտնություն 5։11)։a

  • Հրեշտակները «ուժով զորավոր են», շատ ավելի զորեղ, քան մարդիկ։ Նրանք իրենց մտային ունակություններով անհամեմատ գերազանցում են մարդկանց։ Ըստ ամենայնի, նրանք կարողանում են տեղաշարժվել այնպիսի ահռելի արագությամբ, որը մարդկային պատկերացումից վեր է (Սաղմոս 103։20; Դանիել 9։20–23)։

  • Չնայած հրեշտակները ավելի բարձր բանականություն ունեն և ավելի զորեղ են, քան մենք, բայց նրանք նույնպես սահմանափակ հնարավորություններ ունեն, և կան բաներ, որ չգիտեն (Մատթեոս 24։36; 1 Պետրոս 1։12)։

  • Յուրաքանչյուր հրեշտակ առանձին անհատականություն է, ունի ազատ կամք և օժտված է այնպիսի հատկություններով, ինչպիսիք ունի Աստված։ Ուստի մարդկանց պես՝ նրանք էլ կարող են ընտրել ճիշտ վարվել, թե սխալ։ Ցավոք, նրանցից ոմանք որոշեցին ըմբոստանալ Աստծու դեմ (Հուդա 6)։

a Բյուրը տասը հազարն է։ Տասը հազար անգամ տասը հազար հավասար է հարյուր միլիոն։ Բայց «Հայտնություն» գրքում խոսվում է «բյուր բյուրավոր», այսինքն՝ հարյուր միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր հրեշտակների մասին։

Ինչպե՞ս են դասակարգված հրեշտակները

Միքայել հրեշտակապետը հրեշտակների գլխավորն է. նա բոլոր հրեշտակներից զորեղ է և ամենից բարձր իշխանությունն ունի։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Միքայելը Հիսուս Քրիստոսի մեկ այլ անունն է (1 Թեսաղոնիկեցիներ 4։16; Հուդա 9)։

Սերովբեները շատ բարձր դիրք են զբաղեցնում հրեշտակների մեջ։ Նրանք մեծ առանձնաշնորհումներ ու պատիվ ունեն և ծառայում են Եհովայի գահի շուրջը (Եսայիա 6։1–3)։

Քերովբեները նույնպես ունեն բարձր դիրք և առանձնահատուկ պատասխանատվություններ, որոնք ներառում են փառահեղ Ամենակարող Աստծուն մատուցվող անհատական ծառայություններ։ Հաճախ նրանք նկարագրվում են Եհովային ծառայություն մատուցելիս (Ծննդոց 3։24; Եզեկիել 9։3; 11։22)։

Մյուս բյուրավոր հրեշտակները ծառայում են որպես Բարձրյալի պատգամաբերներ և ներկայացուցիչներ, որ իրագործում են նրա կամքը (Եբրայեցիներ 1։7, 14)։b

b Հրեշտակների մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 10-րդ գլխում և «Ո՞վ է Միքայել հրեշտակապետը» վերնագրով հավելվածում (հրատարակվել է Եհովայի Վկաների կողմից)։ Առկա է նաև www.pr418.com/hy կայքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը