Բոլոր պատերազմական զենքերը կոչնչացվեն
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Երբևիցե երկրի վրա խաղաղություն կլինի՞
Ձեր կարծիքով՝
- այո 
- ոչ 
- միգուցե 
Աստվածաշունչն ասում է
Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո «խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի», այսինքն՝ հավիտյան (Սաղմոս 72։7)։
Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից
- Չար մարդիկ կոչնչացվեն երկրի վրայից, իսկ արդարները «անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։ 
- Աստված վերջ կդնի բոլոր պատերազմներին (Սաղմոս 46։8, 9)։ 
Հնարավո՞ր է այսօր ունենալ մտքի խաղաղություն
Ոմանց կարծիքով՝ հնարավոր չէ մտքի խաղաղություն ունենալ, քանի դեռ աշխարհում տառապանք և անարդարություն կա։ Դո՞ւք ինչ եք կարծում։
Աստվածաշունչն ասում է
Նրանք, ովքեր մտերիմ փոխհարաբերություններ ունեն Աստծու հետ, նույնիսկ հիմա կարող են ունենալ «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից
- Աստված խոստանում է, որ կվերացնի տառապանքն ու անարդարությունը և «ամեն բան նոր կանի» (Հայտնություն 21։4, 5)։ 
- Մենք կարող ենք ներքին խաղաղություն ունենալ, եթե բավարարենք մեր «հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։