Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w18 սեպտեմբեր էջ 22
  • Ժամը քանի՞սն է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ժամը քանի՞սն է
  • 2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Գիտեի՞ք արդյոք
    2011 Դիտարան
  • «Արթուն կացէք»
    2003 Դիտարան
  • Ինչո՞ւ պետք է «արթուն մնանք»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w18 սեպտեմբեր էջ 22

Ժամը քանի՞սն է

ԵՐԲ ուզում ես իմանալ ժամը, ի՞նչ ես անում։ Հավանաբար նայում ես ժամացույցին։ Իսկ երբ ընկերդ է հարցնում՝ ժամը քանիսն է, ի՞նչ ես պատասխանում։ Ժամն ասելու տարբեր ձևեր կան։

Օրինակ՝ կարող ես ասել՝ ժամը մեկն անց երեսուն է։ 24-ժամյա համակարգով կասես՝ տասներեքն անց երեսուն է։ Կարող ես նաև ասել՝ մեկն անց կես է։

Իսկ աստվածաշնչյան ժամանակներո՞ւմ ինչպես էին ասում ժամը։ Դարձյալ տարբեր ձևերով։ Եբրայերեն Գրություններում նշված են օրվա հետևյալ մասերը՝ «առավոտ», «կեսօր», «ցերեկ» և «երեկո» (Ծննդ. 19։27; 43։16; 2 Օրենք 28։29; Հռութ 2։17; 1 Թագ. 18։26)։

Հիսուսից դարեր առաջ իսրայելացիները գիշերը բաժանում էին երեք մասի, որոնք կոչվում էին «պահեր»։ Դա կապված էր դետերի հերթափոխերի հետ, որոնք գիշերը պահակություն էին անում (Սաղ. 63։6)։ Դատավորներ 7։19-ում հիշատակվում է «գիշերվա երկրորդ պահը»։ Իսկ Հիսուսի օրերում հրեաները հույների և հռոմեացիների պես գիշերը բաժանում էին չորս պահերի։

Ավետարաններում մի քանի անգամ հիշատակվում են գիշերվա այդ պահերը։ Օրինակ՝ Մատթեոսը գրել է, որ «գիշերվա չորրորդ պահն» էր, երբ Հիսուսը, ծովի վրայով քայլելով, մոտեցավ այն նավին, որում իր աշակերտներն էին (Մատթ. 14։25)։ Իսկ Ղուկասի Ավետարանում կարդում ենք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Երջանիկ են այն ծառաները, որոնց տերը արթուն կգտնի, երբ գա.... Եթե նա տեղ հասնի գիշերվա երկրորդ պահին կամ նույնիսկ երրորդին և նրանց արթուն գտնի, ապա երջանիկ են նրանք» (Ղուկ. 12։37, 38)։

Հիսուսը նշեց գիշերվա բոլոր չորս պահերը, երբ իր աշակերտներին ասաց. «Արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ վաղ առավոտյան» (Մարկ. 13։35, ծնթ.)։ Առաջին պահը՝ «երեկոն», տևում էր արևամուտից մինչև երեկոյան ժամը ինը։ Երկրորդը՝ «կեսգիշերը», ընդգրկում էր ժամը իննից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածը։ Երրորդ պահը, որը կոչվում էր «աքլորականչ», տևում էր կեսգիշերից մինչև ժամը երեքը։ Հիսուսի ձերբակալման գիշերը աքաղաղը հավանաբար այս ժամանակահատվածում կանչեց (Մարկ. 14։72)։ Գիշերվա չորրորդ պահը, որն անվանում էին «վաղ առավոտ», տևում էր ժամը երեքից մինչև արևածագ։

Այսպիսով, թեև աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ չունեին այնպիսի ժամացույցներ, ինչպիսիք այսօր կան, նրանք ունեին ժամանակը չափելու իրենց համակարգը, որի միջոցով կարող էին ասել, թե ցերեկվա կամ գիշերվա որ պահն է։

Գիշերվա չորս պահերը աստվածաշնչյան ժամանակներում
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը