Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp19 № 2 էջ 4–5
  • Երբ աղետ է լինում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ աղետ է լինում
  • 2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՐ ՀՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ
  • Պատրաստվա՞ծ ես
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Քո ամբողջ հոգսը Եհովայի վրա գցիր
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երբ անհանգստացնող մտքերը ճնշում են քեզ
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես կարող է Աստվածաշունչն օգնել տղամարդկանց հաղթահարելու տագնապի զգացումը
    Այլ նյութեր
Ավելին
2019 Դիտարան (հանրային թողարկում)
wp19 № 2 էջ 4–5
Երկու տղամարդ նստած են ավերված շինության փլատակների մեջ

Երբ աղետ է լինում

«Առաջին զգացումը, որ ունեցանք, լիակատար հուսահատությունն էր։ Մեր ողջ ունեցածը ավերվել էր ցեխահոսքի և ջրհեղեղի հետևանքով» (Էնդրյու, Սիեռա Լեոնե)։

«Երբ փոթորկից հետո վերադարձանք տուն, մի պահ ուղղակի քարացանք. ոչինչ չէր մնացել։ Աղջիկս ընկավ ծնկների վրա և սկսեց դառնագին լաց լինել» (Դեյվիդ, Վիրջինյան կղզիներ)։

ԵԹԵ երբևէ դուք էլ եք տուժել աղետից, թերևս կհասկանաք, թե ինչ զգացումներ են ունենում աղետից վերապրած մարդիկ. հոգեկան ցնցում, իրականության մերժում, շփոթմունք, տագնապ և մղձավանջներ։ Շատերն այնքան վհատված և հյուծված են լինում, որ ապրելու ոչ մի ցանկություն չեն ունենում։

Եթե ձեր կյանքը խաթարվել է աղետի պատճառով, ապա գուցե դուք էլ եք զգում, որ այլևս չեք կարող դիմանալ։ Հնարավոր է՝ անգամ մտածում եք, որ այլևս անիմաստ է ապրել։ Սակայն Աստվածաշունչը օգնում է հասկանալ, որ արժե ապրել, և որ դուք կարող եք հիանալի ապագայի հիմնավոր հույս ունենալ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՐ ՀՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ

Ժողովող 7։8-ում ասվում է. «Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը»։ Երբ նոր-նոր եք սկսում ուշքի գալ աղետից հետո, կյանքը մռայլ ու անհույս է թվում։ Բայց եթե համբերատարությամբ ջանք թափեք ձեր կյանքի բնականոն ընթացքը վերականգնելու համար, շուտով ամեն բան իր հունի մեջ կընկնի։

Աստվածաշունչը խոստանում է, որ կգա ժամանակ, երբ այլևս «լացի ձայն և սրտաճմլիկ աղաղակ չի լսվի» (Եսայիա 65։19)։ Այս խոստումը կիրականանա, երբ Աստծու Թագավորության իշխանության ներքո երկիրը դրախտ դառնա (Սաղմոս 37։11, 29)։ Աղետներն անցյալի գիրկը կանցնեն։ Բոլոր ցավագին հիշողությունները, ծանր տևական տրավմաները ընդմիշտ կվերանան, քանի որ Ամենակարող Աստված խոստանում է. «Նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Եսայիա 65։17)։

Միայն պատկերացրեք. մեր Ստեղծիչը նպատակադրել է մեզ տալ հիանալի «ապագա և հույս», խաղաղ կյանք իր Թագավորության իշխանության ներքո (Երեմիա 29։11)։ Այս ճշմարտությունն իմանալը կարո՞ղ է օգնել, որ վերագտնեք ապրելու ցանկությունը։ Սալին, ում խոսքերը մեջբերվեցին առաջին հոդվածում, ասում է. «Երբ ինքդ քեզ հիշեցնում ես, թե ապագայում ինչ հիանալի բաներ է անելու Աստծու Թագավորությունը, դա օգնում է հետևում թողնել անցյալը և հաղթահարել ներկայիս դժվարությունները»։

Դուք կարող եք ավելին իմանալ այն մասին, թե Աստծու Թագավորությունը շուտով ինչ է անելու մարդկության համար։ Եթե այդպես վարվեք, կհամոզվեք, որ չնայած աղետի պատճառած դժվարություններին՝ դուք կարող եք իմաստալից կյանքով ապրել՝ անձկագին սպասելով այն ժամանակին, երբ աղետներ այլևս չեն լինի։ Աստվածաշունչը նաև գործնական խորհուրդներ է տալիս, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարելու աղետի բերած դժվարությունները։ Տեսնենք դրանցից մի քանիսը։

Աստվածաշնչյան մտքեր, որ կարող են օգնել

Բավականաչափ հանգստացեք

«Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6)։

Մասնագետներն ասում են, որ տրավմատիկ իրադարձությունից հետո «քնի պակասը.... կարող է սաստկացնել տրավմայի հետ կապված ախտանշանները և դժվարացնել էմոցիոնալ հավասարակշռություն պահելը»։ Ուստի խելամիտ կլինի բավականաչափ հանգստանալ։

Խոսեք ձեր զգացումների մասին

«Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակներ 12։25)։

Խոսեք ձեր ընտանիքի անդամներից մեկի կամ վստահելի ընկերոջ հետ։ Նրանք կարող են ոչ միայն կարեկցանքով լսել ձեզ, այլև քաջալերել և գործնականում օգնել։a

Ձեր մտքում վառ պահեք լավ ապագայի հեռանկարը

«[Աստծու] խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13)։

a Եթե անհատը երկար ժամանակ սթրեսային վիճակում է կամ սուր տագնապի զգացում ունի, ապա գուցե հարկ լինի, որ դիմի մասնագիտական օգնության։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը