Կարելի՞ է «Ստեղծիչ» գիրքն առաջարկել
Անցած տարի մենք բոլորս ուրախ էինք ստանալ «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Այն նախատեսված է հատուկ այն կրթված անհատների համար, ովքեր չեն հավատում Աստծուն։ Այս գիրքը բավարարում է գնալով աճող պահանջները։
Գործնական նկատառումներով՝ ամեն ամիս տարածման համար առաջարկվում է մեծ պահանջարկ ունեցող գրականություն։ Բայց սա նշանակո՞ւմ է, որ պետք է խուսափենք «Ստեղծիչ» գիրքն առաջարկելուց։ Ո՛չ։ Այս գիրքը կարելի է տարվա ցանկացած ժամանակ առաջարկել բոլոր նրանց, ովքեր չեն հավատում Աստծուն և որոնց համար այն կարող է օգտակար լինել։ Կարելի է նաև առաջարկել հավատք ունեցող այնպիսի մարդկանց, որոնք ճիշտ պատկերացում չունեն Աստծո, նրա հատկությունների և նպատակների մասին։ Հետևաբար, ծառայության ժամանակ մոտդ ունեցիր այդ գրքից և պատրաստ եղիր այն առաջարկել ցանկացած անհատի, որին քո կարծիքով գիրքը կհետաքրքրի։