Նախապատրաստվելը ուրախություն է բերում
1 Դաշտի ծառայությանը մասնակցելը մեծ ուրախություն է մեզ պարգևում (Սաղ. 89։15, 16)։ Եվ, իհարկե, լիակատար ուրախություն ստանալու բանալին նախապատրաստվելն է։ Որքան լավ նախապատրաստվենք, այնքան շատ կլինի հաջողությունը, և որքան շատ հաջողություն ունենանք, այնքան մեծ կլինի մեր ուրախությունը։
2 Գործածիր առաջարկվող գործիքները։ Նախօրոք պատրաստվելը սկսիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տրված նյութը ընթերցելուց և վերլուծելուց։ Այնտեղ հաճախակի կարող ենք կարդալ լավ մտածված ներածական խոսքեր, որոնք նախատեսված են, որպեսզի օգնեն քեզ Թագավորության պատգամը հեշտ ու արդյունավետ կերպով հաղորդել։ Նաև օրինակներ կգտնես այն մասին, թե ինչպես վարվել սովորաբար հանդիպող առարկությունների դեպքում։ Հատուկ մեթոդներ են առաջարկվում կրկնակի այցելությունների ժամանակ կիրառելու համար, որոնց նպատակն է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելը։ Կարող ես ձևափոխել այդ առաջարկությունները՝ գործածելով դրանք քեզ հարմար կերպով։ Բացի այդ, կարող ես օգտվել «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» բրոշյուրից, որտեղ առաջարկվում են զանազան ներածական խոսքեր, ինչպես նաև առարկություններին վերաբերվող պատասխաններ. այս ամենը կիրառելով՝ ծառայությունդ ավելի արդյունավետ կդառնա քեզ հանդիպող շատ իրավիճակներում։
3 Աչքի անցկացրու առաջարկվելիք գրականությունը և ընտրիր մեկ–երկու հետաքրքիր, ակնառու կետեր, որոնք կարող ես ցույց տալ տանտիրոջը։ Կարող ես գործածել մտածելու տեղիք տվող որևէ գրգռիչ նորություն, որը լսել ես կամ կարդացել, և այդպես սկսել խոսակցությունը։ Պատրաստ եղիր առարկություններին, որոնց, հավանաբար, կհանդիպես, և հիշիր որոշ կերպեր, որոնք կարող ես օգտագործել պատասխան տալու համար։ Ապա մի քանի րոպե հատկացրու կրկնելու համար այն, ինչը պատրաստվում ես խոսել դռան մոտ։
4 Ներկա եղիր բոլոր Ծառայողական հանդիպումներին։ Ուշադիր եղիր Ծառայողական հանդիպման ժամանակ, երբ քննարկվում և ներկայացվում են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տրված առաջարկությունները։ Նշիր քեզ մոտ այն մտքերը, որոնք կարող ես ավելացնել ներածական խոսքերիդ։ Վերհիշիր ծառայության ժամանակ քեզ հանդիպած իրավիճակները, խորհիր, թե ինչ կերպերով կարող ես ավելի էֆեկտիվ վկայություն տալ։ Դրանց մասին զրուցիր ժողովի քարոզիչների հետ հանդիպումից առաջ և հետո։
5 Կարող ես վստահ լինել, որ եթե լինես «պատրաստուած ամէն բարի գործի համար», մեծ ուրախությամբ կվարձատրվես և կյանքի ճամփան գտնելու մեջ ուրիշներին օգնելիս հաջողություն կունենաս (Բ Տիմոթ. 2։21)։