‘Տիրոջ համար աշխատող կանայք’
1 Վերոհիշյալ խոսքերով Պողոսը նկարագրեց Հռոմի ժողովում եռանդորեն աշխատող երկու քույրերի՝ Տրիփոսին և Տրիփոնին։ Մեկ ուրիշի՝ Պերսիդեի մասին նա գրեց. «[Նա] շատ աշխատեցաւ Տիրոջ համար» (ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Պողոսը նաև բարյացակամորեն հիշատակեց Փիբեի անունը՝ ասելով, թե նա «եւս հոգատար եղաւ շատերին» (Հռովմ. 16։2, 12)։ Մեկ ուրիշը՝ Այծեմնիկը, Սուրբ գրություններում աչքի է ընկնում որպես մեկը, որը «լի էր բարի գործերով եւ ողորմութիւններով» (Գործք 9։36)։ Ինչպիսի՜ օրհնություն են ժողովի համար հոգևորապես հասուն քույրերը...
2 Գնահատո՞ւմ եք արդյոք ձեր ժողովում ջանասիրաբար ծառայող քույրերին։ Նրանք կատարում են քարոզչական գործի մեծ մասը, անցկացնում մեծ թվով Աստվածաշնչի ուսումնասիրություններ և օգնության ձեռք մեկնում նորեկներից շատերին։ Նրանք նաև բավականին ժամանակ են տրամադրում իրենց երեխաներին՝ օգնելով նրանց հոգևոր առաջադիմություններ անել։ Քրիստոնյա կանայք իրենց ձեռքից եկածն անում են՝ նպաստելով ժողովում սեր, ուրախություն, խաղաղություն և ժրաջանություն հաստատելուն։ Նրանք շատ հարցերում աջակցություն են ցույց տալիս իրենց ամուսիններին, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամներին, որպեսզի նրանք կարողանան ծառայության մեջ ավելին անել։
3 Քույրերը լիաժամ ծառայության մեջ։ Տիրոջ համար եռանդորեն աշխատողների շարքերում են միսիոներ–քույրերը, որոնցից շատերը մեծապես օգնում են քարոզչության ծավալմանը օտար երկրներում։ Նրանց թվում են շրջանային վերակացուների կանայք, որոնք, իրենց ամուսինների հետ ժողովներ այցելելիս, ծառայության մեջ համագործակցում են շատ քույրերի հետ, ինչը քաջալերանք է վերջիններիս համար։ Չմոռանանք նաև Բեթելում ծառայող քույրերին, որոնք ժրաջանորեն կատարում են իրենց սուրբ ծառայությունը՝ թիկունք կանգնելով Եհովայի կազմակերպությանը։ Եվ վերջապես, նշենք ընդհանուր ռահվիրաներին, որոնք Աստծուն փառաբանելու գործում ջանք չեն խնայում՝ օգնելով հազարավոր անհատների ճանաչել ճշմարտությունը։
4 Այս հավատարիմ կանայք մեծ բավականություն են ստանում իրենց կյանքի անձնազոհ ուղուց (Ա Տիմոթ. 6։6, 8)։ Նրանք արժանի են գովասանքի, ինչպես նաև հնարավորության սահմաններում մեր կողմից քաջալերության և աջակցության։
5 Քրիստոնյա կանայք Եհովայի կազմակերպության «հարստությունն» են, և նրանց հավատարիմ ծառայությունն օրհնություն է բոլորի համար։ Եկեք շարունակենք բարձր գնահատել այդպիսի կանանց և աղոթենք նրանց համար, որպեսզի, մինչ նրանք ‘աշխատում են Տիրոջ համար’, Եհովայի օրհնությունները միշտ նրանց ուղեկիցը լինեն։