«Ձեր ամէն ինչը սիրով թող լինի»
1 Երբ Ռուսաստանի քաղաքներից մեկում նահանգային համաժողով էր անցկացվում, տեղի մի հանրակացարանի վարչությունն այսպիսի գնահատական տվեց. «Շնորհակալ ենք Եհովայի վկաներից մեր անձնակազմի հանդեպ սիրալիր և ուշադիր վերաբերմունքի և հանրակացարանի գույքին խնամքով վերաբերվելու համար»։ Այո՛, մեզ շատ են ոգևորում մեր վարքագծի վերաբերյալ այսպիսի ջերմ արտահայտությունները։ Սա ցույց է տալիս, որ մենք՝ որպես ամբողջություն, այնպես ենք վարվում, որ ‘մեր ամեն ինչը սիրով լինի’ (Ա Կորնթ. 16։14)։ Սակայն, կան որոշ հարցեր, որոնք, եթե չքննարկենք, ստվեր կգցեն Աստծո ժողովրդի բարի անվանը։
2 Խնդիրներ՝ կապված կացարանի նախնական պատվերների հետ։ Բոլոր այն քաղաքներում, որտեղ համաժողով է անցկացվում, բնակարանային բաժինը պայմանավորվում է հանրակացարանների և հյուրանոցների հետ ընդունելի սակագների համար, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա համաժողովին ներկա լինել։ Մեր օգտի համար եղբայրները բավականին ժամանակ են ծախսում և ջանքեր գործադրում։ Սակայն ավելորդ խնդիրներից խուսափելու համար շատ տնօրեններ և պարետներ հենց սկզբից վարանել են համաձայնել ավելի ցածր գներին։ Բայց երբ եղբայրները վստահեցրել են նրանց այն բանում, որ իրենց պատվիրակները կհամագործակցեն նրանց հետ, շատ հաստատություններ սիրով են սենյակներ տրամադրել մեզ։
3 Անցած տարի որոշ հանրակացարանների վարչություններ գանգատվել էին, որ համաժողովի պատվիրակներին հատկացված շատ սենյակներ չէին զբաղեցվել։ Ինչո՞ւ է այսպիսի բան տեղի ունեցել։ Որոշ պատվիրակներ պարզապես մտափոխվել էին հանրակացարանում մնալ՝ առանց այդ մասին որևէ մեկին հայտնելու։ Ուրիշ դեպքերում ամբողջ ժողովներ իրենց քարոզիչներին տեղավորելու համար «համենայն դեպս» ներկայացրել են անհրաժեշտ քանակից ավել «Կացարանի հայտեր», մտածելով, որ այդպիսով կօգնեն այլ պատվիրակների, որոնք միգուցե կգան իրենց հետ, չնայած այն բանին, որ այդ պատվիրակները սկզբից նախատեսել էին ուրիշ համաժողով այցելել։ Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ժողովի քարոզիչների միայն կեսն է եկել։ Հանրակացարանների աշխատողների խոսքերով՝ նախկինում Վկաների հետ կապված այսպիսի խնդիրներ չեն եղել։
4 Այս ամենը լուրջ պրոբլեմներ է հարուցում հանրակացարանների ու հյուրանոցների աշխատողների համար, ինչպես նաև մեր համաժողովը կազմակերպելու հարցում։ Նրանք որոշակի քանակի սենյակներ կամ շենքի մի մասը պահում են մեր պատվիրակների համար, ենթադրելով, որ դրանք բոլորը կզբաղեցվեն, սակայն գալիս է ժամանակը և երբ պատվիրակները տեղավորվում են կացարաններում, պարզվում է, որ որոշ սենյակներ զբաղեցված չեն։ Եթե այսպես շարունակվի, ապա սա հետագա համաժողովների համար կացարաններ ձեռք բերելու հարցում կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Իսկ դրանից խուսափելու համար հարկավոր է նախապես պատվիրել միայն այնքան սենյակ, որքան կզբաղեցվի։ Կացարան ունենալու երաշխիք կհանդիսանա այն, որ դուք անձամբ կլրացնեք «Կացարանի հայտ» բլանկը։ Իսկ համաժողովի բնակարանային բաժնին արդեն ուղարկե՞լ եք «Կացարանի հայտ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկը։
5 Բարին գործենք բոլորի հանդեպ։ Մենք լավ վարվելակերպ ու օրինակելի վարք ենք դրսևորում՝ Եհովայի և դրացու հանդեպ սիրուց մղված (Մատթ. 22։37—39; Յակ. 3։13)։ Աստվածաշունչը հորդորում է մեզ սիրալիր և ուշադիր լինել մարդկանց հանդեպ (Գաղ. 6։10)։ Այս սկզբունքը, անշուշտ, կիրառելի է նաև հյուրանոցներում և հանրակացարաններում։ Չհամագործակցելու ոգի ցուցաբերելը արատավորում է մեր հեղինակությունը, վտանգի է ենթարկում ավելի ցածր սակագնի վերաբերյալ մեր համաձայնությունը և ծանր զգացումներ է առաջացնում եղբայրների մեջ։ Եթե հանրակացարանները կամ այլ հաստատությունները այլևս չհամաձայնեն գների իջեցումներ կատարել, ապա դա կարող է լրջորեն ազդել համաժողովի պատվիրակների հնարավորությունների վրա, հատկապես նրանց, ովքեր ի վիճակի չեն ավելի բարձր գնով կացարան պատվիրել։
6 Երբ մենք ուղարկում ենք «Կացարանի հայտ» բլանկը, եղբայրները հոգ են տանում, որ կացարանը հարմարավետ լինի. իսկ երբ որոշում ենք ուրիշ տեղ իջևանել առանց բնակարանային բաժնին տեղյակ պահելու, մեկ ուրիշ եղբոր զրկում ենք կացարան ունենալու հնարավորությունից։ Ելնելով իրավիճակից՝ միգուցե նա ստիպված լինի ավելի հեռու վայրում կացարան փնտրել կամ էլ ոչ հարմարավետ կացարան ստանալ։ Արդյոք դա սիրո կամ նրբանկատության արտահայտություն կլինի՞։ Որքա՜ն ավելի լավ կլինի սեր ցույց տալ և բարին գործել մեր եղբայրների հանդեպ՝ նրանց շահերը մերինից առաջ դասելով (Մատթ. 7։12; Յովհ. 13։34, 35)։
7 Մենք անհամբերությամբ սպասում ենք «Աստծո խոսքը կատարողները» համաժողովին։ Արդյո՞ք բոլոր նախապատրաստությունները տեսել ես, ներառյալ կացարանի պատվերը ու ճամփորդական հոգսերը։ Եկեք թե՛ կացարանում, և թե՛ այդ քաղաքում դրսևորած մեր վարքով արտացոլենք մեր սրտերում փայփայած ճշմարտությունը և մեր Արարչի հանդեպ տածած սերը։