Մեր տպավորությունները «Աստվածաշունչ. նրա ազդեցությունը ձեր կյանքում» տեսաֆիլմի վերաբերյալ
Պատմիր տեսաֆիլմից ստացած քո տպավորությունների մասին՝ պատասխանելով հետևյալ հարցերին. 1ա) Ի՞նչն է օգնել միլիոնավոր մարդկանց բարելավելու իրենց կյանքը (Եբր. 4։12)։ 1բ) Ի՞նչ է հարկավոր այդ օգնությունը ստանալու համար, և ինչպե՞ս է այն օգնում կյանքում։ 2) Աստվածաշնչյան ո՞ր համարներն են հիշատակվում, որոնք կօգնեն ամուսնական զույգերին՝ ա) բարելավվել իրենց հաղորդակցությունը և բ) ինքնատիրապետում զարգացնել։ 3) Ինչպե՞ս է ամուսնության վերաբերյալ քրիստոնյաների տեսակետի շնորհիվ բարելավվում ընտանեկան կյանքը (Եփես. 5։28, 29)։ 4) Ինչպե՞ս է Եհովա Աստված գերազանց օրինակ թողել ծնողների համար երեխաներին երեք անհրաժեշտ բաներով ապահովելու հարցում, և ինչպե՞ս ծնողները կարող են նույնը անել այսօր (Մարկ. 1։9–11)։ 5) Ինչո՞ւ ծնողները պետք է անձամբ կրթեն իրենց երեխաներին Աստվածաշնչով, և ի՞նչն է ցույց տալիս, որ դա անհրաժեշտ անել կանոնավորաբար (Բ Օրին. 6։6, 7)։ 6) Ինչպե՞ս ծնողները կարող են հետաքրքիր դարձնել ընտանեկան ուսումնասիրությունը։ 7) Աստվածաշունչ ուսումնասիրելուց բացի, Գրություններն ի՞նչ են քաջալերում ծնողներին անել իրենց երեխաներին հոգ տանելու համար։ 8) Ինչպե՞ս կարող են Աստվածաշնչի խորհուրդներն օգնել ընտանիքներին հաղթահարել խնդիրները նույնիսկ տնտեսական ծանր պայմաններում։ 9) Սուրբգրային ո՞ր սկզբունքներին հետևելը կնպաստի առողջական խնդիրների նվազեցմանը։ 10) Ի՞նչ դեր են ունեցել Աստվածաշնչի սկզբունքները ձեր կյանքում։ 11) Ինչո՞ւ կարող է այս տեսաֆիլմը մղել որևէ անհատի, որին այցելում ես ծառայության ժամանակ, Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու։