Հարցերի արկղ
◼ Պե՞տք է արդյոք հիշատակել նվիրատվությունների մասին, երբ վկայություն ենք տալիս հեռախոսով։
Երբ վկայություն տալիս մարդկանց հանդիպում ենք երես առ երես, գուցե հնարավոր լինի բացատրել, որ Եհովայի վկաների կողմից իրագործվող աստվածաշնչյան համաշխարհային կրթական գործը ամբողջությամբ օժանդակվում է կամավոր նվիրատվություններով, և մենք ուրախությամբ ընդունում ենք դրանք։ Սակայն հեռախոսով վկայություն տալիս չպետք է հիշատակել նվիրատվությունների կամ ընդհանրապես այդ միջոցառման մասին, քանի որ դա կարող է մարդկանց կողմից սխալ կերպով մեկնաբանվել, այսինքն՝ որպես հեռախոսով կատարվող հանգանակություն։ Եհովայի վկաների կատարած ծառայությունը բոլորովին կոմերցիոն բնույթ չի կրում (Բ Կորնթ. 2։17, ԷԹ)։
◼ Ի՞նչ է հարկավոր անել, երբ վկայություն ենք տալիս հեռախոսով, և անհատը խնդրում է, որ Եհովայի վկաներն այլևս չզանգահարեն իրեն։
Անհատի ցանկությանը պետք է հարգանքով վերաբերվել։ Հարկավոր է նշել ամսաթիվը, երբ նա խնդրել է իրեն չզանգահարել, գրել նրա անունը և տվյալ տեղեկությունը դնել տարածքի ծրարի մեջ, որպեսզի հետագայում քարոզիչները չզանգահարեն այդ համարով։ Տարին մեկ անգամ պետք է վերանայել այն մարդկանց ցուցակը, ովքեր խնդրել են իրենց հեռախոսազանգով չանհանգստացնել։ Ծառայողական վերակացուի առաջնորդությամբ կնշանակվեն փորձառու, նրբանկատ քարոզիչներ, որպեսզի նրանք զանգահարեն այդ մարդկանց և տեղեկանան՝ մնացե՞լ են նրանք նույն կարծիքին, թե՝ ոչ (տե՛ս 1994 թ. «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հունվարի համարը, «Հարցերի արկղ», ռուս.)։