Ժամանակդ իմաստությամբ օգտագործիր
1 Եհովային հաճեցնելու ցանկությունը մղում է մեզ, որ մեր կյանքում գլխավոր տեղը տանք հոգևոր գործերին։ Նրա Խոսքը սովորեցնում է մեզ նախ «Աստուծոյ արքայութիւնը» փնտրել և ավելի կարևոր բաներն ընտրել (Մատթ. 6։33; Փիլիպ. 1։10, ՆԱ)։ Ինչպե՞ս կարող ենք Թագավորության շահերի համար գնել ժամանակը, իսկ նվազ կարևոր գործերը դնել երկրորդական տեղում (Եփես. 5։15–17)։
2 Թագավորության գործերը առաջին տեղում դնենք։ Ժամանակդ այնպես բաշխիր, որ այն չվատնես ոչ կարևոր գործերի վրա։ Ոմանք ամեն ամսվա սկզբին նախ և առաջ իրենց օրացույցում որոշակի ժամեր առանձնացնում են քարոզչական ծառայության համար։ Ապա հետևում են, որ ուրիշ գործեր չխախտեն իրենց ծրագրերը։ Նույնը կարելի է անել, որպեսզի գնենք ժամանակը ժողովի հանդիպումների, անձնական ուսումնասիրության և համաժողովների համար։ Շատերը ամենօրյա ծրագիր ունեն, որը սկսվում կամ ավարտվում է Աստվածաշնչի ընթերցանությամբ։ Ժամանակ հատկացրու յուրաքանչյուր կարևոր գործի համար և թույլ մի տուր, որ ուրիշ գործերը անտեղի խանգարեն դրանց (Ժող. 3։1; Ա Կորնթ. 14։40)։
3 Աշխարհը լիովին չօգտագործենք։ Որոշ երկրներում սպորտով զբաղվելը, զվարճությունները, սիրած զբաղմունք ունենալը, հանգստի հնարավորությունները և այլ զբաղմունքներ բավական մատչելի են։ Շատերը չափազանց շատ ժամանակ են տրամադրում հեռուստացույց դիտելուն և համակարգիչներից օգտվելուն։ Սակայն հանգստին և աշխարհի մատուցած նորույթներին չափից ավելի ժամանակ տրամադրելը անխուսափելիորեն հիասթափություն կբերի (Ա Յովհ. 2։15–17)։ Ուստի Աստվածաշունչը խրախուսում է մեզ լիովին չօգտագործել աշխարհը (Ա Կորնթ. 7։31)։ Այդ իմաստուն խորհրդին հետևելով՝ դու կարող ես ցույց տալ Եհովային, որ նրա երկրպագությունը քո կյանքում առաջին տեղում է (Մատթ. 6։19–21)։
4 Իրերի ներկա համակարգին քիչ ժամանակ է մնացել։ Նրանք, ովքեր Թագավորության շահերը առաջին տեղում են դասում, երջանիկ կլինեն և Աստծու հաճությանը կարժանանան (Առակ. 8։32–35; Յակ. 1։25)։ Ուստի եկեք իմաստությամբ օգտագործենք այս թանկարժեք միջոցը՝ մեր ժամանակը։