Տեսաֆիլմ, որի շուրջ հարկավոր է լրջորեն խորհել
«Այս ֆիլմը իսկապես մղում է մարդուն խորհրդածելու»
«Այն ուղիղ սրտիս հասավ»
«Ես անչափ հուզվեցի»
1 Դու նո՞ւյնպես նման զգացումներ ես ունեցել, երբ առաջին անգամ դիտել ես «Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» տեսաֆիլմը (ռուս.)։ Մի քանի տարի առաջ մի եղբայր իր կյանքում դժվար իրավիճակներ էր դիմագրավում, որի պատճառը իր ընտրած ընկերներն էին։ Նրանց հետ ընկերակցելով՝ նա կորցրեց հետաքրքրությունը ճշմարտության հանդեպ, ինչպես նաև Եհովայի հետ իր ունեցած փոխհարաբերությունները։ Դրանից հետո թողարկվեց «Իսկական ընկերներ» տեսաֆիլմը։ Այդ եղբայրը գրում է. «Ես կրկին ու կրկին դիտում էի ֆիլմը և արտասվում էի։ Ես շնորհակալ եմ Եհովային ժամանակին տրված օգնության համար»։ Այդ ֆիլմը մղեց նրան մեծ փոփոխություն կատարել կյանքում, և նա կարողացավ լավ ընկերներ ձեռք բերել։ Նա շարունակում է. «Ակնհայտ է, որ դուք ներկայացրել եք հենց այն խնդիրները, որոնց բախվում են երիտասարդները»։ Ծնողներ և երեխաներ, խորհուրդ ենք տալիս ձեզ կրկին դիտել այս տեսաֆիլմը ձեր հաջորդ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։ Յուրաքանչյուր մաս դիտելուց հետո կարող եք դադար տալ ու միասին ազատորեն և անկեղծորեն քննարկել հաջորդ պարբերություններում բերվող հարցերը։
2 Առաջաբան։ Ո՞վ է իսկական ընկերը։ (Առակ. 18։24)։
3 Խոչընդոտներ ընկերության ճանապարհին։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել միայնության զգացումը (Փիլիպ. 2։4)։ Ինչո՞ւ պետք է պատրաստ լինես բարելավվելու, և ո՞վ կարող է օգնել քեզ այդ հարցում։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ ընկերներ գտնել և որտե՞ղ կարող ենք գտնել նրանց (Բ Կորնթ. 6։13)։
4 Մտերմություն Աստծու հետ։ Ինչպե՞ս կարող ես ավելի մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովայի հետ, և ինչո՞ւ դա անելու համար արժե ջանքեր գործադրել (Սաղ. 34։8)։ Ո՞վ կարող է ամրացնել Աստծու հետ ունեցած քո փոխհարաբերությունները։
5 Ընկերների սխալ ընտրությունը։ Ո՞վ է վատ ընկերը (Ա Կորնթ. 15։33)։ Ինչպե՞ս կարող են վատ ընկերները անհատի հոգևոր վիճակի անկման պատճառը դառնալ։ Ի՞նչ ես սովորում Դինայի մասին Աստվածաշնչի պատմությունից (Ծննդ. 34։1, 2, 7, 19)։
6 Ժամանակակից պատմություն։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ Թարայի վրա միայնության զգացումը։ Ինչպե՞ս էր նա արդարացնում աշխարհիկ պատանիների հետ ընկերությունը։ Ինչպիսի՞ վտանգավոր իրավիճակներում հայտնվեց Թարան նրանց դրդմամբ։ Ինչո՞ւ նրա ծնողները չնկատեցին, թե ինչ վտանգի առջև էր կանգնած իրենց դուստրը, սակայն ինչպե՞ս նրանք փոխեցին իրենց վերաբերմունքը, որպեսզի օգնեն Թարային հոգևորապես վերականգնվել։ Ինչպե՞ս մի ռահվիրա քույր ցույց տվեց, որ Թարայի համար իսկական ընկեր է։ Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է հետևեն Առակաց 13։20 և Երեմիա 17։9 համարներում գրվածին։ Ի՞նչ կարևոր դաս սովորեց Թարան։
7 Վերջաբան։ Ի՞նչ դասեր սովորեցիր այս տեսաֆիլմից։ Ինչպե՞ս կարող ես օգտագործել այս տեսաֆիլմը՝ ուրիշներին օգնելու համար (Սաղ. 71։17)։