Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 դեկ.
«Տարվա այս ժամանակ շատերն են մտածում հրեշտակների այն խոսքերի մասին, որ նրանք ասացին Հիսուսի ծնվելուց անմիջապես հետո։ [Կարդա՛ Ղուկաս 2։14–ը։] Ի՞նչ եք կարծում, երկրի վրա կհաստատվի՞ այն խաղաղությունը, որի մասին հայտնեցին հրեշտակները։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչպես Հիսուսը շուտով իրական խաղաղություն կհաստատի ողջ երկրով մեկ»։
Դիտարան 1 հունվ.
«Ձեր կարծիքով՝ մարդու հաջողությունը կարելի՞ է չափել նրա ունեցվածքի մեծությամբ։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Ա Տիմոթէոս 6։9, 10–ը։] Թեև Աստվածաշունչը չի դատապարտում գումար ձեռք բերելը, սակայն այն ցույց է տալիս, որ իրականում մարդու հաջողությունը կախված չէ ունեցվածքից։ Այս պարբերագրում քննարկվում է այդ մասին»։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Գրեթե ամեն մարդ սիրում է հեռուստացույց դիտել։ Իսկ ի՞նչ եք կարծում, մենք չպե՞տք է ընտրողական լինենք այն հարցում, թե ինչ ենք դիտում։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Առակաց 13։20–ը։] Այս պարբերագրում քննարկվում է այն հարցը, թե ինչպես է հեռուստացույց դիտելը ազդում մեզ վրա, և թե ինչպես կարող ենք հսկել մեզ այդ հարցում»։