«Մնա Աստծու սիրո մեջ»
1. Ի՞նչ նպատակով է հրատարակվել «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը։
1 Մենք սրտատրոփ սպասում ենք Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպմանը, քանի որ սկսած փետրվարի 23–ից՝ քննարկելու ենք «Մնա Աստծու սիրո մեջ» նոր գիրքը։ Կառավարիչ մարմնի նամակը՝ ուղղված Եհովային սիրող բոլոր մարդկանց, ավարտվում է հետևյալ խոսքերով. «Հուսով ենք, որ այս հրատարակությունը կօգնի քեզ միշտ ապրելու ճշմարտությանը ներդաշնակ և, հետևաբար, մնալու «Աստծու սիրո մեջ»։ Դրա շնորհիվ «հավիտենական կյանքի հեռանկար» կունենաս (Հուդա 21)»։
2. Ո՞ր հարցերում կօգնի մեզ այս նոր գիրքը։
2 Ի՞նչ է ուսումնասիրվելու։ Ինչպե՞ս ենք կիրառելու աստվածաշնչային սկզբունքները ընկերակցության, ժամանցի ճիշտ ընտրության, իշխանության հանդեպ հնազանդություն դրսևորելու, սովորությունների, ամուսնության և ավանդույթների հարցում։ Մեր խիղճը կկրթվի՝ համաձայն Աստծու Խոսքում եղած արդարության բարձր չափանիշների (Սաղ. 19։7, 8)։ Եհովայի մտածելակերպի վերաբերյալ մեր հասկացողությունը կընդլայնվի, ու մենք, նրան հաճեցնելու ցանկությունից մղված, մեր կյանքի բոլոր բնագավառներում հնազանդություն կդրսևորենք (Առակ. 27։11; 1 Հովհ. 5։3)։
3. Ինչո՞ւ պետք է նպատակ դնենք ամեն շաբաթ մասնակցելու քննարկմանը։
3 Մասնակցիր քննարկմանը։ Նպատակ դիր հանդիպման ժամանակ փառաբանել Աստծուն (Եբր. 13։15)։ Քանի որ ամեն շաբաթ քիչ նյութ է քննարկվելու, մենք կկարողանանք լիարժեքորեն պատրաստվել հանդիպմանը և կարճ մեկնաբանություններ տալ։ Այդպիսով քննարկումը կենդանի ու բովանդակալից կլինի։ Մենք նաև կմղվենք սեր ու բարի գործեր դրսևորելու (Եբր. 10։24)։ Մեկնաբանությունների միջոցով արտահայտելով մեր հավատը՝ մենք մեծ ուրախություն կապրենք։
4. Ինչո՞ւ է կարևոր պահել Եհովայի պատվիրանները։
4 Իր կյանքի վերջին գիշերը Հիսուսը բացատրեց, որ անհրաժեշտ է պահել Եհովայի պատվիրանները՝ Աստծու սիրո մեջ մնալու համար (Հովհ. 15։10)։ Հետևաբար այս նոր գիրքը կօգնի մեզ կիրառելու Աստվածաշնչի սկզբունքները մեր կյանքում և մնալու Աստծու սիրո մեջ (Հուդա 21)։