Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/10 էջ 1
  • Սովորեցրու համոզիչ կերպով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սովորեցրու համոզիչ կերպով
  • 2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ճիշտ գործածիր սուրբգրային համարները
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Պաշտպանո՞ւմ ես Աստծու Խոսքը
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Հմտորեն օգտագործիր «ոգու սուրը»
    2010 Դիտարան
  • Ինչպե՞ս համոզել մարդկանց
    2001 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2010 Մեր թագավորական ծառայությունը
km 4/10 էջ 1

Սովորեցրու համոզիչ կերպով

1. Հաճախ ինչպե՞ս կարող ենք Աստծու Խոսքը արդյունավետ կերպով գործածել։

1 Արդյունավետ քարոզիչները Պողոս առաքյալի պես գիտակցում են, որ «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցել» ավելին է նշանակում, քան միայն աստվածաշնչյան համար ընթերցելը (2Տիմոթ. 2։15)։ Ի՞նչ է հարկավոր։ Աստծու Խոսքը ուսուցանել համոզիչ կերպով։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել (Գործ. 28։23)։

2. Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդուն, որ ավելացնի իր հարգանքը Աստծու Խոսքի հանդեպ։

2 Թույլ տուր, որ Աստծու Խոսքը խոսի։ Նախ՝ մարդու ուշադրությունը դարձրու Աստվածաշնչի վրա։ Նա գուցե համոզվի, որ այն աստվածային իմաստություն է պարունակում և հարգանքով լցվի Աստծու Խոսքի հանդեպ։ Անհատը կզգա, որ մենք վստահում ենք Աստծու Խոսքին, և գուցե տրամադրվի ուշադրությամբ լսելու այն համարը, որ կընթերցենք նրա համար (Եբր. 4։12)։ Կարող ենք պարզապես ասել. «Կարծում եմ՝ օգտակար կլինի տեսնել, թե ինչ է մտածում Աստված այս հարցի շուրջ։ Տեսեք, թե ինչ է ասվում նրա Խոսքում»։ Հնարավորության դեպքում կարդա անմիջապես Աստվածաշնչից։ Այդպիսով թույլ կտաս, որ Աստծու Խոսքը խոսի։

3. Համարը կարդալուց հետո ի՞նչ կարող ես անել, որպեսզի անհատը հասկանա համարի իմաստը։

3 Երկրորդ՝ բացատրիր այն համարը, որն ընթերցում ես։ Շատերը առաջին անգամ են լսում ընթերցվող համարը և դժվարանում են հասկանալ։ Սովորաբար անհրաժեշտ է համարը բացատրել, որպեսզի անհատը հասկանա, թե այն ինչ կապ ունի քննարկվող թեմայի հետ (Ղուկ. 24։26, 27)։ Ընդգծիր կարևոր արտահայտությունները։ Իսկ եթե հարց տաս, կիմանաս, թե արդյոք նա հասկացել է համարի իմաստը (Առակ. 20։5; Գործ. 8։30)։

4. Ո՞րն է մեր խոսքը համոզիչ դարձնելու երրորդ քայլը։

4 Տրամաբանիր Աստվածաշնչի հիման վրա։ Երրորդ՝ ձգտիր հասնելու անհատի մտքին ու սրտին։ Օգնիր տեսնելու, թե ինչպես է այդ համարը վերաբերում անձամբ իրեն։ Տրամաբանելով Աստվածաշնչի հիման վրա՝ թերևս կարողանաս օգնել նրան, որ փոխի իր մտածելակերպը (Գործ. 17։2–4; 19։8)։ Օրինակ՝ Սաղմոս 83։18 համարը կարդալուց հետո կարող ես շեշտել, որ եթե մեկի հետ ուզում ենք մտերմանալ, անպայման պետք է իմանանք նրա անունը։ Հետո կարող ես ասել. «Երևի կհամաձայնվեք, որ Աստծու անունն օգտագործելը ավելի իմաստալից կդարձնի ձեր աղոթքները»։ Սուրբգրային համարը կապելով մարդու անձնական կյանքի հետ՝ ցույց կտաս համարի գործնական արժեքը։ Աստծու Խոսքի միջոցով համոզիչ կերպով ուսուցանելը կմղի ազնվասիրտ մարդկանց երկրպագելու ճշմարիտ ու կենդանի Աստված Եհովային (Երեմ. 10։10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը