Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Շատերը հավատում են, որ մի օր Աստված դատելու է մարդկանց իրենց գործերի համեմատ։ Ի՞նչ եք կարծում, պետք է հույսո՞վ սպասել Դատաստանի օրվան, թե՞ վախով։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե այստեղ ինչ է ասվում»։ Տուր «Դիտարանի» սեպտեմբերի 1-ի համարի մի օրինակ, քննարկիր 16-րդ էջի առաջին ենթավերնագրի նյութը և Աստվածաշնչից առնվազն մեկ համար։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Դիտարան 1 սեպտեմբերի
«Աշխարհի շատ մասերում կանանց հանդեպ խտրականություն և դաժան վերաբերմունք է դրսևորվում։ Եվ ցավալի է, որ որոշ կրոններ թիկունք են կանգնում դրան։ Ըստ ձեզ՝ Աստծուն դա մտահոգո՞ւմ է։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե Աստված ինչ պատվեր է տալիս ամուսիններին՝ ինչպես պետք է նրանք վերաբերվեն իրենց կանանց։ [Կարդա՛ Եփեսացիներ 5։28, 29։] Այս ամսագիրը պատասխանում է այն հարցին, թե ինչպես է Աստված վերաբերվում կանանց»։
«Արթնացե՛ք» սեպտեմբեր
«Շատերը ասում են, որ մի օր երկրի վրա կյանք այլևս չի լինի գուցե միջուկային պատերազմի կամ բնական աղետի պատճառով, օրինակ՝ երկրի վրա աստերոիդ ընկնելու կամ գլոբալ տաքացման պատճառով։ Ի՞նչ եք կարծում, աշխարհի վերջի մասին նման տեսակետներին արժե՞ ուշադրություն դարձնել, թե՞ դրանք ֆանտազիա են։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը հետևյալ մխիթարական խոստումն է տալիս։ [Կարդա՛ Սաղմոս 37։29։] Այս ամսագրում նշված են աշխարհի վերջի մասին մի քանի տարածված տեսակետներ, բայց նաև այնտեղ խոսվում է ապագայի առնչությամբ Աստվածաշնչի տրամաբանական տեսակետի մասին»։