Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է խանգարել երջանիկ ամուսնությանը»։ [Թույլ տուր պատասխանել։] Ցույց տուր «Դիտարանի» սեպտեմբերի 1-ի համարի վերջին էջի հոդվածը ու քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը և նշված աստվածաշնչյան համարներից առնվազն մեկը։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Դիտարան 1 սեպտեմբերի
«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ այսքան շատ տառապանք լինի։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը խոստանում է, որ կգա ժամանակ, երբ ցավ ու տառապանք այլևս չեն լինի։ [Կարդա՛ Հայտնություն 21։4։] Այս ամսագրում նշվում են հինգ հիմնական պատճառներ, թե ինչու այսքան շատ տառապանք կա։ Նաև ասվում է, թե ինչպես է Աստված վերջ դնելու տառապանքին»։
Արթնացե՛ք սեպտեմբեր
«Վերջին տարիներին մեր երկրում ոմանք սկսել են նշել օտար տոներ, օրինակ՝ Հելոուինը։ Ոմանք չեն նշում այն՝ հիմք ընդունելով աստվածաշնչյան այս նախազգուշացումը։ [Կարդա՛ Ղևտական 19։31։] Ոմանք էլ չեն հավատում գերբնական ուժերին և Հելոուինը նշելու մեջ վտանգ չեն տեսնում։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Այս ամսագիրը բացահայտում է, թե իրականում ինչ ծագում ունի Հելոուինի տոնը»։