Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/14 էջ 2–3
  • Թագավորության հռչակման հարյուրամյակ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թագավորության հռչակման հարյուրամյակ
  • 2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • 1914–2014 Թագավորությունն իշխում է 100 տարի
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Թագավորությունն իշխում է 100 տարի. ի՞նչ է այն իրագործել
    2014 Դիտարան
  • Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի Աստծու Թագավորությունը
    2014 Դիտարան
  • Ժողովուրդ, որը քարոզում է։ Թագավորության հոժարակամ աջակիցներ
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
Ավելին
2014 Մեր թագավորական ծառայությունը
km 8/14 էջ 2–3

Թագավորության հռչակման հարյուրամյակ

1. Ի՞նչ հորդոր էր տրվել Եհովայի ժողովրդին մոտ մեկ դար առաջ։

1 «Տեսե՛ք, Թագավորն իշխում է։ Դուք նրա մունետիկներն եք։ Դե՛, ուրեմն, հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին և նրա թագավորությունը»։ Մոտ մեկ դար առաջ այս ազդեցիկ կոչով եղբայր Ռադերֆորդը հորդորեց Եհովայի ժողովրդին հռչակել Թագավորության մասին բարի լուրը ամենուր։ Եվ հենց դա էլ մենք անում ենք այսօր։ Վաղ քրիստոնյաների նման մենք քարոզում ենք «երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» (Կող. 1։23)։ Ի՞նչ ենք արել անցած դարում Աստծու Թագավորությունը հռչակելու համար։ Ինչպե՞ս կարող ենք շարունակել այս գործը, մինչ մոտենում ենք Թագավորության հարյուրամյակին։

2. Ինչպե՞ս է մեր գրականությունը հռչակել Աստծու Թագավորությունը։

2 Հետադարձ հայացք։ Տասնամյակներ շարունակ մեր գրականությունը հռչակել է Աստծու Թագավորությունը։ 1939 թ.-ից մեր գլխավոր ամսագրի վերնագիրն է՝ «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը»։ Այս ամսագրում խոսվում է, թե ինչ է Աստծու Թագավորությունը, և թե ինչ է այն իրագործելու։ «Արթնացե՛ք» ամսագիրը նույնպես ընդգծում է այն միտքը, որ Աստծու Թագավորությունն է մարդկության միակ հույսը։ Որքա՜ն տեղին է, որ այս երկու ամսագրերը այժմ համարվում են ամենաշատ թարգմանվող և տարածվող ամսագրերը աշխարհում (Հայտն. 14։6)։

3. Ի՞նչ մեթոդներ ենք կիրառել Թագավորությունը հռչակելու համար։

3 Թագավորությունը հռչակելու համար Եհովայի ժողովուրդը տարբեր մեթոդներ է կիրառել։ Նախկինում մենք քարոզել ենք ձայնափողով մեքենաների, ռադիոհաղորդումների, շարժական ֆոնոգրաֆների միջոցով։ Դրանք նպաստել են, որ բարի լուրը հասներ շատ թվով մարդկանց, քանի որ այն ժամանակ Թագավորությունը հռչակողները համեմատաբար փոքր թիվ էին կազմում (Սաղ. 19։4)։ Վերջին տարիներին Թագավորությունը հռչակվել է միլիոնավոր մարդկանց jw.org կայքի միջոցով, ինչը հնարավորություն է տվել, որ բարի լուրը հասնի նաև այնպիսի երկրներ, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ է։

4. Ի՞նչ հատուկ քայլեր են ձեռնարկվել Թագավորությունը հռչակելու համար։

4 Թագավորությունը հռչակելու համար Եհովայի ժողովուրդը հատուկ քայլեր է ձեռնարկել։ Օրինակ՝ սկսած 1990-ականների կեսերից՝ ջանքեր են գործադրվել, որ տնետուն ծառայությանը զուգընթաց վկայություն տանք նաև զբոսայգիներում, կայանավայրերում և գործարար տարածքներում։ Վերջերս ամբողջ աշխարհի մեծ քաղաքներում հատուկ հրապարակային վկայություն է կազմակերպվել։ Բացի այդ, շատ ժողովներ հրապարակային վկայություն են տալիս իրենց տարածքի բանուկ հատվածներում գրականության տաղավարների և ցուցատախտակների միջոցով։ Սակայն Թագավորությունը հռչակելու մեր հիմնական ձևը շարունակում է մնալ տնետուն ծառայությունը (Գործ. 20։20)։

5. Նոր ծառայողական տարին ի՞նչ հնարավորություններ կբացի մեր առջև։

5 Վերանայիր հանգամանքներդ։ Սկսած նոր ծառայողական տարվա սեպտեմբերից՝ շատերը ընդհանուր ռահվիրայություն կսկսեն։ Կարո՞ղ ես միանալ նրանց։ Եթե ոչ, կարո՞ղ ես ժամանակ առ ժամանակ ծառայել որպես ենթառահվիրա։ Անկախ նրանից՝ ի վիճակի կլինես ծառայելու ռահվիրա, թե ոչ, Եհովան անպայման կօրհնի քեզ ցանկացած զոհողության համար, որ կանես Թագավորության հռչակմանը լիովին մասնակցելու համար (Մաղ. 3։10)։

6. Ինչո՞ւ է 2014 թ. հոկտեմբերը հատուկ ամիս լինելու։

6 2014 թ. հոկտեմբեր ամիսը կնշանավորվի Թագավորության հարյուրամյակով։ Ուստի տեղին է, որ այդ ամսվա «Դիտարան» ամսագիրը նվիրված լինի Աստծու Թագավորությանը։ Կարո՞ղ ենք ամեն ջանք գործադրել այս թողարկումը հնարավորինս շատ մարդկանց հասցնելու համար։ Թող որ յուրաքանչյուրս շարունակի «Աստծու թագավորության.... բարի լուրը քարոզել» բոլոր մարդկանց (Գործ. 8։12)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը