Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/15 էջ 3
  • Մեր «գործիքների արկղը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեր «գործիքների արկղը»
  • 2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ճշմարտությունը սովորեցնենք
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հմտորեն օգտվիր «Ուսուցանելու գործիքների արկղից»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Քարոզիր «ամեն տեսակ մարդկանց»
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Օգտագործիր փնտրտուքների գործիքները
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
Ավելին
2015 Մեր թագավորական ծառայությունը
km 7/15 էջ 3

Մեր «գործիքների արկղը»

1. Ի՞նչ իմաստով են քարոզիչները նման արհեստավորի։

1 Արհեստավորը տարբեր գործիքներ է օգտագործում։ Կան գործիքներ, որ հատուկ աշխատանքների համար են նախատեսված, բայց կան նաև հաճախակի օգտագործվող գործիքներ, որոնք պետք է միշտ ձեռքի տակ լինեն։ Հմուտ արհեստավորը հիմնական օգտագործման գործիքները միշտ պահում է իր գործիքների արկղում։ Աստվածաշունչը հորդորում է բոլոր քրիստոնյաներին ջանասեր լինել ծառայության մեջ և լինել «մի աշխատող, որն ամաչելու ոչ մի պատճառ չունի» (2 Տիմոթ. 2։15)։ Իսկ ո՞րն է «գործիքների արկղում» ամենակարևոր գործիքը։ Աստծու Խոսքը՝ այն գլխավոր գործիքը, որով մենք «աշակերտներ ենք պատրաստում» (Մատթ. 28։19, 20)։ Ուստի պետք է ջանքեր թափենք, որ «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցենք»։ Սակայն «գործիքների արկղում» մենք հաճախակի օգտագործվող ուրիշ գործիքներ էլ ունենք և պետք է սովորենք դրանք հմտորեն օգտագործել մարդկանց ճշմարտությունը սովորեցնելու համար (Առակ. 22։29)։

2. Որո՞նք են մեր հիմնական գործիքները։

2 Մեր հիմնական գործիքները։ Աստվածաշնչից բացի, ուրիշ ի՞նչ գործիքներ պետք է օգտագործենք։ Աստվածաշնչյան ճշմարտությունները սովորեցնելու մեր հիմնական գործիքն է «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ուսումնասիրությունը այս գրքով ավարտելուց հետո մենք օգտագործում ենք «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը, որպեսզի սովորեցնենք անհատին աստվածաշնչյան սկզբունքները կիրառել իր կյանքում։ Հետևաբար, անհրաժեշտ է հմուտ դառնալ այս երկու ձեռնարկներն օգտագործելու հարցում։ Որոշ գրքույկներ նույնպես պետք է ընդգրկել «գործիքների արկղի» մեջ։ «Բարի լուր Աստծուց» գրքույկը կարևոր գործիք է՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։ Եթե մեր տարածքում ապրում են մարդիկ, ովքեր վատ են կարդում կամ խոսում են այնպիսի լեզվով, որով մի քանի հրատարակություն կա կամ ընդհանրապես չկա, ապա կարող ենք օգտագործել «Լսիր Աստծուն» կամ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկները։ Կարևոր գործիք է նաև «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր» գրքույկը, քանի որ այն օգնում է անհատին ճանաչելու կազմակերպությանը։ Աշակերտներ պատրաստելու գործում օգտակար են նաև «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը», «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» և «Աստված անուն ունի՞» տեսանյութերը, գործիքներ, որոնք նույնպես պետք է սովորենք հմտորեն օգտագործել։

3. «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հետագա թողարկումները ի՞նչ կօգնեն մեզ անելու։

3 «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հետագա թողարկումները կօգնեն մեզ հմուտ դառնալու հիմնական հրատարակությունները օգտագործելու հարցում։ Այս գործիքները հմտորեն օգտագործելով՝ մենք հետևում ենք աստվածաշնչյան այս խորհրդին. «Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն։ Հարատևիր սրանցում, որովհետև սա անելով՝ կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին» (1 Տիմոթ. 4։16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը