«Այս խոսքերը.... պետք է քո սրտում լինեն»
Ծնողները նման են հովիվների։ Նրանք պետք է հոգ տանեն իրենց երեխաների մասին, որոնք հեշտությամբ կարող են շեղվել հոտից ու խոցելի դառնալ (Առակ. 27։23)։ Ինչպե՞ս կարող են ծնողները կատարել իրենց դերը։ Նրանք պետք է ամեն օր ժամանակ անցկացնեն երեխաների հետ, որպեսզի իմանան, թե ինչ կա նրանց մտքում և սրտում (Առակ. 20։5)։ Բացի այդ, ծնողները պետք է հրակայուն նյութեր օգտագործեն՝ օգնելով երեխաների ամուր հավատ կառուցել (1 Կորնթ. 3։10–15)։ «Այս խոսքերը.... պետք է քո սրտում լինեն» տեսաֆիլմը ընդգծում է կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն անելու կարևորությունը։ Դիտեք այն ընտանիքով, հետո միասին քննարկեք հետևյալ հարցերը։
1) Ինչո՞ւ էր Թոմաս Ռոմանի ընտանիքը հոգևորապես թուլացել։ 2) Ինչո՞ւ սկզբում եղբայր Ռոմանին չհաջողվեց ընտանեկան երկրպագություն անել։ 3) Երեխաներին մեծացնելու հարցում աստվածաշնչյան ո՞ր բանաձևն է առաջնորդում հաջողության (2 Օրենք 6։6, 7)։ 4) Ի՞նչը կարող է նպաստել, որ ընտանիքում բաց հաղորդակցություն լինի։ 5) Երեխաները պետք է տեսնեն, որ ծնողները ի՞նչ զոհողություններ են անում։ 6) Ինչպե՞ս եղբայր Մարթինը և նրա կինը դրական ազդեցություն ունեցան եղբայր Ռոմանի ընտանիքի վրա (Առակ. 27։17)։ 7) Ի՞նչ պետք է նախապես անի ընտանիքի գլուխը, որպեսզի ընտանեկան երկրպագությունը հաջողակ լինի։ 8) Ի՞նչ փոփոխություններ սկսեց անել եղբայր Ռոմանը՝ հաշվի առնելով իր ընտանիքի կարիքները։ 9) Ինչո՞ւ է կարևոր հետևողական լինել ընտանեկան երկրպագության հարցում (Եփես. 6։4)։ 10) Ընտանեկան երկրպագության համար ի՞նչ գործնական մտքեր գտաք։ 11) Ինչպե՞ս էր եղբայր Ռոմանը մեղմորեն, բայցև հաստատակամորեն օգնում Մարկուսին հասկանալու ճիշտն անելու կարևորությունը (Երեմ. 17։9)։ 12) Ինչպե՞ս եղբայր և քույր Ռոմանը տրամաբանեցին Ռեբեկայի հետ և օգնեցին նրան ճիշտ որոշում կայացնելու Ջասթինի առնչությամբ (Մարկ. 12։30; 2 Տիմոթ. 2։22)։ 13) Ինչպե՞ս եղբայր և քույր Ռոմանը հավատ դրսևորեցին, երբ իրենց կյանքում սկսեցին փոփոխություններ անել (Մատթ. 6։33)։ 14) Ինչպե՞ս է այս տեսանյութը ընդգծում, որ շատ կարևոր է, որ ընտանիքի գլուխը հոգևորապես առաջնորդի իր ընտանիքին (1 Տիմոթ. 5։8)։ 15) Որպես ընտանիքի գլուխ՝ ի՞նչ ես վճռել անել։
ԸՆՏԱՆԻՔԻ ԳԼՈՒԽՆԵՐԻՆ։ Ժամանակակից այս ներկայացումը ցուցադրվեց 2011թ. տարածաշրջանային համաժողովին։ Այդ ժամանակ նկատեցի՞ր, որ ընտանեկան երկրպագության հարցում բարելավումներ անելու կարիք կա։ Իսկ այսօ՞ր։ Եթե լրացուցիչ փոփոխություններ անելու կարիք կա, խնդրում ենք՝ աղոթես այդ մասին և փոփոխություններ անես հանուն քո ընտանիքի հավիտենական բարօրության (Եփես. 5։15–17)։