ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԹԵՐ 1–5
Եսթերը պաշտպանեց Աստծու ժողովրդին
Եսթերը մեծ հավատ և քաջություն դրսևորեց Աստծու ժողովրդին պաշտպանելու համար
- Առանց թագավորի կողմից կանչվելու նրա առաջ հայտնվելը մահ էր նշանակում։ 30 օր էր, ինչ նա չէր կանչել Եսթերին։ 
- Ասուերոս թագավորը, որը շատերի կարծիքով՝ Քսերքսես I-ն է, հայտնի էր իր դաժանությամբ։ Մի անգամ նա հրամայեց, որ մի մարդու երկու կես անեն և մարմինը իբրև նախազգուշացում ի ցույց հանեն։ Նաև երբ Վաշթին չհնազանդվեց թագավորին, վերջինս հեռացրեց նրան թագուհու դիրքից։ 
- Եսթերը պետք է հայտներ, որ ինքը հրեա է, և հավաստիացներ թագավորին, որ նրա վստահելի խորհրդականը խաբել է նրան։