Վկայություն՝ խոսասարքի միջոցով Վիեննայում (Ավստրիա)
Մատուցումներ
ԱՐԹՆԱՑԵ՛Ք
Հարց։ Ձեր կարծիքով՝ արժե՞ ջանք թափել վատ սովորությունները լավ սովորություններով փոխարինելու համար։
Աստվածաշնչյան համար։ Ժղ 7։8ա
Առաջարկ։ Այս հոդվածներում խոսվում է աստվածաշնչյան այն սկզբունքների մասին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են մարդիկ ձերբազատվել վատ սովորություններից և լավ սովորություններ զարգացնել։
ԱՐԹՆԱՑԵ՛Ք
Հարց։ Փոփոխությունները կյանքում անխուսափելի են։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրանց հարմարվելու լավագույն կերպը։
Աստվածաշնչյան համար։ Ժղ 7։10
Առաջարկ։ [Ցույց տուր 10-րդ էջի հոդվածը։] Այս հոդվածում խոսվում է աստվածաշնչյան այն սկզբունքների մասին, որոնք կօգնեն մեզ հարմարվելու փոփոխություններին։
ԼՍԻՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ԱՊՐԻՐ ՀԱՎԻՏՅԱՆ
Հարց։ Բոլորս, այդ թվում մեր ընտանիքի անդամներն ու ընկերները անուն ունեն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու մասին։ Ի՞նչ է նրա անունը։
Աստվածաշնչյան համար։ Սղ 83։18
Առաջարկ։ Այս գրքույկում խոսվում է բազմաթիվ բաների մասին, որ Աստվածաշունչը սովորեցնում է Աստծու մասին։ [Ուշադրություն հրավիրիր 6-րդ և 7-րդ էջերի վրա։]
ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը