Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb17 հոկտեմբեր էջ 7
  • Ապրիր Եհովային փառաբանելու համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապրիր Եհովային փառաբանելու համար
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորենք տաղանդների մասին առակից
    2015 Դիտարան
  • Ուրախություն գտիր քո ունեցած առանձնաշնորհումներում
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ո՞րն է քո «ուրախանալու պատճառը»
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Տաղանդների առակը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
mwb17 հոկտեմբեր էջ 7

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ապրիր Եհովային փառաբանելու համար

Կյանքը թանկագին պարգև է։ Այն, թե ինչպես ենք ամեն օր օգտագործում այդ պարգևը, ցույց է տալիս, թե որքան թանկ ենք համարում այն։ Լինելով Եհովայի վկա՝ մենք ձգտում ենք մեր տաղանդներն ու հմտությունները օգտագործել Եհովային՝ կյանք Տվողին, փառաբանելու համար (Սղ 36։9; Հտն 4։11)։ Այդուհանդերձ, այս չար աշխարհում առօրյա կյանքի մտահոգությունները հեշտությամբ կարող են մեր հոգևոր նպատակները հետին պլան մղել (Մկ 4։18, 19)։ Լավ կլինի, որ յուրաքանչյուրս ինքն իրեն հարցնի. «Ես իրո՞ք իմ լավագույնն եմ տալիս Եհովային» (Օս 14։2)։ Ինչպե՞ս են իմ աշխատանքն ու կարիերան անդրադառնում Եհովային մատուցվող իմ ծառայության վրա։ Ի՞նչ հոգևոր նպատակներ ունեմ։ Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ ընդլայնել իմ ծառայությունը։ Եթե տեսնես, որ բարելավման կարիք կա, աղոթիր Եհովային օգնության համար և արա անհրաժեշտ փոփոխությունները։ Անկասկած, ամեն օր Եհովային փառաբանելով՝ երջանիկ ու բավարարված կյանքով կապրես (Սղ 61։8)։

Էդգարդո Ֆրանկոն բեմի վրա; Էդգարդո Ֆրանկոն ծառայության ժամանակ

Ո՞ւմ համար ես օգտագործում քո տաղանդները

ԴԻՏԵՔ «ՕԳՏԱԳՈՐԾԻՐ ՔՈ ՏԱՂԱՆԴԸ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՄԱՐ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ.

  • Ինչո՞ւ անխոհեմ կլինի, եթե քո տաղանդները օգտագործես Սատանայի աշխարհում (1Հվ 2։17)։

  • Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր իրենց լավագույնը տալիս են Եհովային։

  • Սուրբ ծառայության ո՞ր ոլորտներում գուցե ցանկանաս օգտագործել քո հմտություններն ու տաղանդները։

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • Ձեր ընտանեկան երկրպագությանը հրավիրեք մի քարոզչի, ով երկար տարիներ ծառայում է Եհովային, թերևս լիաժամ, և հարցրեք նրան, թե ինչ զոհողություններ է արել, որ իր լավագույնը տա Եհովային, և թե ինչպես է Եհովան օրհնել նրան։

  • JW Broadcasting-ում կարելի է գտնել հետաքրքիր նյութեր տարբեր մարդկանց մասին, ովքեր պատմում են, թե ինչ մեծ ուրախություն են ստացել՝ իրենց կյանքը անցկացնելով սուրբ ծառայության տարբեր ոլորտներում (տես ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը