ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՏԹԵՈՍ 4, 5
Դասեր Հիսուսի Լեռան քարոզից
Գիտակցո՞ւմ ես քո հոգևոր կարիքները
«Նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» արտահայտությունը բառացի նշանակում է «նրանք, ովքեր ոգու մուրացկան են»։ Մենք կարող ենք ցույց տալ, որ շատ ենք ցանկանում հոգևոր օգնություն ստանալ Աստծուց, եթե...
ամեն օր ընթերցենք Աստվածաշունչը
պատրաստվենք և հաճախենք քրիստոնեական հանդիպումներին
ընթերցենք մեր հրատարակությունները, նաև, որքան որ ժամանակը թույլ կտա, մեր կայքում տեղ գտած օնլայն նյութերը
ամեն ամիս դիտենք «JW հեռարձակման» ծրագիրը
Ինչպե՞ս կարող եմ բարելավել հոգևորապես սնվելու իմ սովորությունները