ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Եհովան կօգնի, որ լինես համարձակ»
Եթե դպրոցական ես, երբևէ եղե՞լ է այնպես, որ վախենաս ասել, որ Եհովայի վկա ես, և վկայություն տալ դպրոցում։ Եթե այո, ապա ի՞նչ կարող ես անել, որ «համարձակությամբ լցվես» և խոսես Եհովայի մասին (1Թղ 2։2)։ Ի՞նչ պատճառներ ունես այդպես վարվելու։ «Եհովան կօգնի, որ լինես համարձակ» տեսանյութը դիտելուց հետո պատասխանիր հետևյալ հարցերին։
Աստվածաշնչյան ո՞ր օրինակն օգնեց Սոնային համարձակությամբ լցվելու։
Փորձերը ինչպե՞ս օգնեցին Սոնային։
Ինչո՞ւ պետք է քարոզես համադասարանցիներիդ։
Նույնիսկ եթե դպրոցական չես, այս տեսանյութից ի՞նչ սովորեցիր։