ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂՈՒԿԱՍ 12, 13
«Դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք»
Ինչի՞ մասին էր խոսում Հիսուսը, երբ ասաց Ղուկաս 12։6, 7-ում գրված խոսքերը։ 4-րդ համարում կարդում ենք, որ Հիսուսն իր հետևորդներին հորդորեց չվախենալ նրանցից, ովքեր հակառակվում են և նույնիսկ կարող են սպանել իրենց։ Նա իր աշակերտներին նախապատրաստեց հակառակությանը, որին շուտով բախվելու էին։ Հիսուսը նաև վստահեցրեց նրանց, որ Եհովան թանկ է համարում իր յուրաքանչյուր ծառային և թույլ չի տա, որ նրանք հարատև վնաս կրեն։
Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային այն հարցում, թե ինչպես էր նա վերաբերվում հալածվողներին։
Որտե՞ղ կարող ենք թարմացված տեղեկություն գտնել այն Վկաների մասին, ովքեր բանտարկվել են իրենց հավատի համար։
Ներկայումս որքա՞ն եղբայրներ և քույրեր են բանտարկված։