ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 1–5
«Շարունակեք մխիթարել և կերտել միմյանց»
Յուրաքանչյուր քրիստոնյա կարող է քաջալերել ուրիշներին։ Օրինակ՝ մենք քաջալերում ենք մեր հավատակիցներին՝ հավատարմորեն ներկա լինելով հանդիպումներին և մասնակցելով ծառայությանը, թեև գուցե առողջական խնդիրների կամ այլ դժվարությունների պատճառով դա անում ենք «մեծ պայքարով» (1Թղ 2։2)։ Բացի այդ, եթե նախօրոք մտածենք կամ նույնիսկ որոշ փնտրտուքներ անենք, կկարողանանք ճիշտ խոսքեր գտնել քաջալերանքի կարիք ունեցող մեր հավատակիցներին մխիթարելու համար։
Որտե՞ղ կարող ենք գտնել օգտակար տեղեկություններ՝ որոշակի խնդիր ունեցող որևէ մեկի քաջալերելու համար։
Ժողովում ո՞ւմ ես ուզում քաջալերել։