ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Որքա՞ն թանկ է քեզ համար Աստծու Խոսքը
Աստվածաշունչը պարունակում է Եհովա Աստծու՝ այդ սուրբ գրքի Հեղինակի մտքերն ու խոսքերը (2Պտ 1։20, 21)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ շուտով Աստծու Թագավորության միջոցով կարդարացվի նրա գերիշխանությունը, և բոլոր մարդիկ երջանիկ կապրեն։ Այդ Գիրքը նաև ցույց է տալիս, թե ինչպիսի սիրառատ անձնավորություն է մեր երկնային Հայրը՝ Եհովան (Սղ 86։15)։
Մեզնից յուրաքանչյուրը Եհովայի Խոսքը թանկ է համարում տարբեր պատճառներով։ Իսկ այդ թանկ նվերի համար մեր գնահատանքը ցույց տալի՞ս ենք՝ ամեն օր այն կարդալով և մեր սովորածը կյանքում կիրառելով։ Թող մեր գործերից երևա, որ մենք էլ ունենք այն նույն զգացումները, որ ուներ սաղմոսերգուն. «Որքա՜ն եմ սիրում քո օրենքը» (Սղ 119։97)։
ԴԻՏԻՐ «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԹԱՆԿ ԷՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ. ՀԱՏՎԱԾ (ՎԻԼՅԱՄ ԹԻՆԴԱԼ)» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Վիլյամ Թինդալն ինչո՞ւ թարգմանեց Աստվածաշնչից որոշ հատվածներ։
Աստվածաշունչը թարգմանելու նրա ջանքերը ինչո՞վ են ուշագրավ։
Թինդալի Աստվածաշնչի օրինակները մաքսանենգ ճանապարհով ինչպե՞ս բերվեցին Անգլիա։
Ինչպե՞ս կարող է մեզնից յուրաքանչյուրը ցույց տալ, որ թանկ է գնահատում Աստծու Խոսքը։