Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb20 ապրիլ էջ 7
  • «Հեռացրե՛ք ձեր մեջ եղող օտար աստվածները»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Հեռացրե՛ք ձեր մեջ եղող օտար աստվածները»
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Նմանատիպ նյութեր
  • Օկուլտիզմը անվտանգ զվարճությո՞ւն է
    Երիտասարդները հարցնում են
  • Եհովայի օգնությամբ դիմադրիր չար ոգիներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ոգեհարցության մասին
    2017 Արթնացե՛ք
  • Անմնացորդ նվիրված եղիր Եհովային
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
mwb20 ապրիլ էջ 7
Տղամարդը դեն է նետում ուլունքներով վզնոց, որը կապված է ոգեհարցության հետ

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Հեռացրե՛ք ձեր մեջ եղող օտար աստվածները»

Հակոբը գիտեր, որ Եհովան արժանի է բացարձակ նվիրվածության, թեև Եհովան դեռ չէր տվել կռապաշտությունը արգելող օրենք (Ելք 20։3–5)։ Ուստի այն բանից հետո, երբ Եհովան ասաց Հակոբին վերադառնալ Բեթել, Հակոբը իր հետ եղողներին պատվիրեց «հեռացնել» իրենց կուռքերը։ Հետո Հակոբը ձերբազատվեց այդ կուռքերից, այդ թվում՝ ականջների օղերից, որոնք կրում էին որպես թալիսման (Ծն 35։1–4)։ Անկասկած, Հակոբի արածը շատ հաճելի էր Եհովային։

Մե՞նք ինչպես կարող ենք բացարձակ նվիրվածություն դրսևորել Եհովայի հանդեպ։ Կերպերից մեկը կռապաշտության կամ ոգեհարցության հետ կապված ցանկացած բանից հեռու մնալն է։ Դա նշանակում է, օրինակ, ձերբազատվել ոգեհարցության հետ կապ ունեցող բոլոր իրերից և ստուգել, թե ինչ բովանդակություն ունի մեր ընտրած ժամանցը։ Հարցրու ինքդ քեզ. «Հաճույքո՞վ եմ կարդում այնպիսի գրքեր կամ դիտում այնպիսի ֆիլմեր, որոնցում պատմվում է վամպիրների, զոմբիների կամ գերբնական, խորհրդավոր ուժերի մասին։ Իմ ընտրած ժամանցի մեջ մոգությունը, կախարդությունը կամ հմայության արարողությունները ներկայացվո՞ւմ են որպես անվնաս մի բան»։ Մենք պետք է հեռու մնանք ցանկացած բանից, ինչը Եհովան ատում է (Սղ 97։10)։

ԴԻՏԻՐ «ՀԱԿԱՌԱԿՎԵՔ ԲԱՆՍԱՐԿՈՒԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Անկողնու վրա պառկած երեխայի թևին թալիսման է կախված։ Հետևի պլանում երեխայի մայրը, ով Աստվածաշունչ է ուսումնասիրում, զրուցում է իր հետ ուսումնասիրող զույգի հետ

    Ի՞նչ խնդիր ծագեց Պալեսա անունով Աստվածաշունչ ուսումնասիրող մի կնոջ կյանքում։

  • Ամուսնական զույգը և նրանց Աստվածաշունչ ուսումնասիրողը օգնության համար դիմել են երկու երեցների

    Ինչո՞ւ իմաստուն կլինի դիմել երեցների օգնությանը ոգեհարցությանն առնչվող խնդիրների դեպքում։

  • Աստվածաշունչ ուսումնասիրողը այրում է իր երեխայի թալիսմանը խոհանոցի վառարանում

    Հակառակվիր Բանսարկուին և մոտեցիր Աստծուն (Հկ 4։7, 8)

    Եթե ցանկանում ենք ունենալ Եհովայի պաշտպանությունը, ինչերի՞ց պետք է ամբողջովին ձերբազատվենք։

  • Ի՞նչ վճռական քայլեր արեց Պալեսան։

  • Ձեր տարածքում ոգեհարցության հետ կապված ինչե՞ր կան, որոնցից պետք է խուսափել դևերի ազդեցության տակ չընկնելու համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը