ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Փորձիր տեսնել ամբողջ պատկերը
Աստվածաշնչյան դեպքերի մասին կարդալիս փորձիր տեսնել ամբողջ պատկերը։ Ծանոթացիր համատեքստին, ավելին իմացիր պատմության կերպարների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ գործոններ են նպաստել, որ նրանք այս կամ այն կերպ վարվեն։ Գործի դիր երևակայությունդ ու փորձիր մտովի պատկերացնել տեսարանները, լսել ձայները, զգալ հոտերը և հասկանալ մարդկանց զգացումները։
ԴԻՏԻՐ ՀԱՏՎԱԾ «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՁԵՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ԴԱՐՁՐԵՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹԻՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Հավանաբար ի՞նչ պատճառներով էր լարվածություն առաջացել Հովսեփի և նրա եղբայրների միջև։
Ինչո՞վ էր հավանաբար պայմանավորված այն, որ Հովսեփի եղբայրներից մի քանիսը չափազանց զգացմունքայնորեն էին արձագանքում։
Ի՞նչ տեղեկություններ է հայտնում Աստվածաշունչը Հովսեփի հոր՝ Հակոբի մասին։
Հակոբն իր որդիներին ի՞նչ լավ օրինակ թողեց տարաձայնությունները հարթելու հարցում։
Այս տեսանյութը ինչո՞վ օգտակար եղավ քեզ համար։