ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 10–11
Մովսեսն ու Ահարոնը մեծ քաջություն դրսևորեցին
Մովսեսն ու Ահարոնը մեծ քաջություն դրսևորեցին փարավոնի հետ խոսելիս, որը այդ ժամանակ աշխարհի ամենահզոր կառավարիչն էր։ Ինչի՞ շնորհիվ էին նրանք այդքան քաջ։ Մովսեսի մասին Աստվածաշնչում ասվում է. «Հավատով նա թողեց Եգիպտոսը, բայց ոչ թե այն պատճառով, որ վախեցավ թագավորի բարկությունից, քանի որ շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (Եբ 11։27)։ Մովսեսն ու Ահարոնը Եհովայի հանդեպ ամուր հավատ ունեին և նրան էին ապավինում։
Ինչպիսի՞ իրավիճակներ գուցե ստեղծվեն, երբ իշխանությունների առաջ կարիք լինի քաջաբար արտահայտելու հավատդ