Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb20 օգոստոս էջ 3
  • Ամուր կանգնեք, մինչ վերջը մոտենում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամուր կանգնեք, մինչ վերջը մոտենում է
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Նմանատիպ նյութեր
  • Զարգացրու աստվածահաճո հատկություններ. քաջություն
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Քաջ լինելը մեր ուժերից վեր չէ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • «Քա՛ջ եղիր.... և գործի՛ անցիր»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Քաջ սիրտ տուր ինձ
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
mwb20 օգոստոս էջ 3

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ամուր կանգնեք, մինչ վերջը մոտենում է

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Շուտով տպավորիչ իրադարձություններ են տեղի ունենալու, որոնց ժամանակ մեր քաջությունը և Եհովայի հանդեպ ունեցած վստահությունը առավել քան երբևէ փորձության կենթարկվեն։ Մեծ նեղությունը կսկսվի կեղծ կրոնի կործանումով (Մթ 24։21; Հտն 17։16, 17)։ Այդ փոթորկալից ժամանակներում, հնարավոր է, մեզանից պահանջվի խիզախորեն դատաստանական լուր քարոզել (Հտն 16։21)։ Մեզ վրա հարձակում է գործելու Մագոգի Գոգը (Եզկ 38։10–12, 14–16)։ Ի պատասխան՝ Եհովան սկսելու է իր՝ «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմը» (Հտն 16։14, 16)։ Ապագա այս իրադարձությունները քաջաբար դիմագրավելու համար մենք պետք է այսօր իսկ փորձությունների ժամանակ հաստատուն մնանք։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Քաջաբար պաշտպանիր հավատդ և ապրիր Եհովայի սահմանած բարձր բարոյական չափանիշներով (Ես 5։20)։

  • Շարունակիր հավատակիցներիդ հետ միասին երկրպագել Եհովային (Եբ 10։24, 25)։

  • Պատրաստակամորեն հնազանդվիր Եհովայի կազմակերպությունից եկած առաջնորդությանը (Եբ 13։17)։

  • Խորհիր, թե Եհովան անցյալում ինչպես է փրկել իր ժողովրդին (2Պտ 2։9)։

  • Աղոթիր Եհովային և ապավինիր նրան (Սղ 112։7, 8)։

ԴԻՏԻՐ ՀԱՏՎԱԾ «ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ Է ՔԱՋ ԼԻՆԵՆՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹԻՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Տեսարաններ՝ «Իրադարձություններ, որոնց ժամանակ պետք է քաջ լինենք» տեսանյութից։ Քույրը Թագավորության սրահում է և մտահոգված է, քանի որ կարդացել է, թե միավորումից հետո որ ժողով պետք է հաճախի

    Ժողովների միավորման ժամանակ քարոզիչների հնազանդությունը ինչպե՞ս փորձվեց։

  • Տեսարաններ՝ «Իրադարձություններ, որոնց ժամանակ պետք է քաջ լինենք» տեսանյութից։ Այդ նույն քույրը ժողովներում տեղի ունեցած փոփոխությունների մասին խոսում է երկու ուրիշ քույրերի հետ

    Քաջությունն ու հնազանդությունը ինչպե՞ս են փոխկապակցված։

  • Տեսարաններ՝ «Իրադարձություններ, որոնց ժամանակ պետք է քաջ լինենք» տեսանյութից։ Պատանին, խորհրդածելով «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքում պատկերված Արմագեդոնի նկարի շուրջ, վախով է լցվել

    Արմագեդոնի ժամանակ մեզ ինչո՞ւ է քաջություն անհրաժեշտ լինելու։

  • Տեսարաններ՝ «Իրադարձություններ, որոնց ժամանակ պետք է քաջ լինենք» տեսանյութից։ Երբ Հովսափատ թագավորը և Հուդայի մյուս մարդիկ եկան մարտի դաշտ, տեսան, որ թշնամու բոլոր զինվորները մահացել են

    Այսօրվանից պատրաստվիր ապագա իրադարձություններին, որոնց ժամանակ քաջություն է անհրաժեշտ լինելու

    Աստվածաշնչյան ո՞ր դրվագը կամրացնի մեր հավատը այն բանի հանդեպ, որ Եհովան ի զորու է փրկել մեզ (2Տգ 20։1–24)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը