Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb20 դեկտեմբեր էջ 7
  • Ցանկանո՞ւմ ես սովորել Թագավորության քարոզիչների դպրոցում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ցանկանո՞ւմ ես սովորել Թագավորության քարոզիչների դպրոցում
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Նմանատիպ նյութեր
  • Թագավորի ծառաները կրթություն են ստանում
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Միսիոներները նպաստում են աճին ամբողջ աշխարհում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Թագավորության քարոզիչների դպրոցի դիմում լրացրու
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Միսիոներներ՝ «մինչև աշխարհի ծայրերը»
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
mwb20 դեկտեմբեր էջ 7
Ուսանողները մասնակցում են Թագավորության քարոզիչների դպրոցին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ցանկանո՞ւմ ես սովորել Թագավորության քարոզիչների դպրոցում

23–65 տարեկա՞ն ես, լիաժամ ծառայության մե՞ջ ես և լավ առողջությո՞ւն ունես, հնարավորություն ունե՞ս ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի շատ կարիք կա։ Եթե այո, ապա կարո՞ղ ես մտածել Թագավորության քարոզիչների դպրոցի դիմում լրացնելու մասին։ Այդպիսի դիմում արդեն հազարավոր ամուսնական զույգեր, ամուրի եղբայրներ ու քույրեր են լրացրել։ Սակայն մենք ամուրի եղբայրների կարիք դեռ շատ ունենք։ Խնդրիր Եհովային, որ քո մեջ՝ իրեն հաճեցնելու և իր Որդուն ընդօրինակելու ավելի մեծ ցանկություն առաջացնի (Սղ 40։8; Մթ 20։28; Եբ 10։7)։ Ապա մտածիր, թե ինչպես կարող ես կրճատել աշխատանքային ժամերդ կամ ընտանեկան պարտականություններդ, որ հնարավորություն ունենաս սովորելու այդ դպրոցում։

Ծառայության մեջ ի՞նչ դռներ են բացվում աստվածապետական այս կրթությունը ստացած շրջանավարտների առաջ։ Նրանցից ոմանք նշանակվել են, որ ծառայեն օտարալեզու տարածքներում կամ մասնակցեն մեծ քաղաքներում կազմակերպվող հատուկ հրապարակային վկայությանը։ Ոմանք էլ հետագայում նշանակվել են ծառայելու որպես շրջանային վերակացուի փոխարինող, շրջանային վերակացու կամ միսիոներ։ Եթե մտածում ես ծառայությունդ ընդլայնելու մասին, թող որ քո մեջ էլ արթնանա այն ոգին, որն ուներ Եսայիա մարգարեն, ով ասաց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես 6։8)։

ԴԻՏԻՐ «ԴԱՇՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐ. ՀՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Դրվագ «Դաշտում ծառայող միսիոներներ. հնձի աշխատողներ» տեսանյութից. միսիոներ զույգը՝ ծառայության ժամանակ փողոցով քայլելիս

    Ինչպե՞ս են ընտրվում միսիոներները։

  • Դրվագ «Դաշտում ծառայող միսիոներներ. հնձի աշխատողներ» տեսանյութից. միսիոներ քույրը և մեկ այլ քույր Աստվածաշունչ են ուսումնասիրում մի կնոջ հետ

    Ի՞նչ գործ են նրանք անում։

  • Դրվագ «Դաշտում ծառայող միսիոներներ. հնձի աշխատողներ» տեսանյութից. ժեստերի լեզվի դաշտում ծառայող միսիոներ եղբայրը մեկ ուրիշ եղբոր հետ հատուկ ծառայության դիմումի հետ կապված հարց է քննարկում

    Որո՞նք են միսիոներ ծառայելու օրհնություններից մի քանիսը։

Եթե ուզում ես ավելին իմանալ Թագավորության քարոզիչների դպրոցի մասին, ապա jw.org կայքի «Գրադարան» բաժնում մտիր ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ > ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ենթաբաժին և դիտիր «Աստվածապետական դպրոցներ Աֆրիկայի սրտում», ինչպես նաև «Եհովայի տված կրթությունը հոգևորապես հարստացնում է» տեսանյութերը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը