ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ
Գործածիր Աստծու Խոսքը
Աստծու Խոսքը մեծ զորություն ունի (Եբ 4։12)։ Այն կարող է ազդեցություն թողնել անգամ նրանց սրտի վրա, ովքեր չեն ճանաչում Աստծուն (1Թղ 1։9; 2։13)։ Մենք մեծ ուրախություն ենք ստանում, երբ ինչ-որ մեկը ոգևորվում է՝ տեսնելով այն ճշմարտությունները, որ Աստվածաշնչից ցույց ենք տալիս իրեն։
ԴԻՏԻՐ «ԶԳԱ ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ — ԲԱՐԵԼԱՎԻՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ — ՕԳՆԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԶԳԱԼ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Նետան ինչպե՞ս օգնեց Ջեյդին հասկանալ, թե որքան կարևոր է դիմել Աստծու Խոսքին։
Նետան ինչո՞ւ Ջեյդին խնդրեց բարձրաձայն կարդալ աստվածաշնչյան համարը և ինչո՞ւ ընդգծեց համարի գլխավոր խոսքերը։
Ինչի՞ց երևաց, որ աստվածաշնչյան համարը Ջեյդի սրտին է հասել, և Նետան ի՞նչ զգաց դրանից։