Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb21 մայիս էջ 13
  • Սեր դրսևորիր ընտանիքիդ անդամների հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սեր դրսևորիր ընտանիքիդ անդամների հանդեպ
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Նմանատիպ նյութեր
  • Քո ընտանիքը կարող է երջանիկ լինել
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Աստվածահաճո ընտանիք
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Հարատև ամուսնության երկու բանալիները
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
mwb21 մայիս էջ 13
Ընտանիքը ժողովի հանդիպման ժամանակ միասին երգում է

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Սեր դրսևորիր ընտանիքիդ անդամների հանդեպ

Սերը սոսնձի նման միավորում է ընտանիքի անդամներին։ Առանց սիրո նրանց համար շատ դժվար կլիներ պահպանել ընտանեկան միասնությունը և համագործակցել միմյանց հետ։ Ուստի ինչպե՞ս կարող են ամուսինները, կանայք և ծնողները ընտանիքում սեր դրսևորել։

Սիրող ամուսինը հաշվի է առնում իր կնոջ կարիքները, կարծիքն ու զգացմունքները (Եփ 5։28, 29)։ Նա հոգում է իր ընտանիքի ֆիզիկական կարիքները, բայց և չի մոռանում նրանց հոգևոր կարիքների մասին, ուստի կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն է անցկացնում (1Տմ 5։8)։ Սիրառատ կինը հնազանդվում է իր ամուսնուն և «խոր հարգանք» է դրսևորում նրա հանդեպ (Եփ 5։22, 33; 1Պտ 3։1–6)։ Կողակիցներից ակնկալվում է ներողամիտ լինել միմյանց նկատմամբ (Եփ 4։32)։ Սիրով լի ծնողները անհատապես հետաքրքրվում են իրենց երեխաներից յուրաքանչյուրով և սովորեցնում են նրանց սիրել Եհովային (2Օր 6։6, 7; Եփ 6։4)։ Նրանք տեղյակ են, թե ինչ դժվարությունների են բախվում երեխաները դպրոցում, և արդյոք նրանց հաջողվո՞ւմ է դիմադրել հասակակիցների ճնշմանը։ Երբ ընտանիքում սեր է տիրում, ընտանիքի անդամները իրենց զգում են ինչպես ապահով ապաստանում։

ԴԻՏԻՐ «ԱՆՄԱՐ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԻՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • «Անմար սեր դրսևորիր ընտանիքում» տեսանյութից մի դրվագ։ Ժողովի հանդիպումից տուն վերադառնալուց հետո ամուսինները միասին աստվածաշնչյան համար են քննարկում

    Սիրառատ ամուսինը ինչպե՞ս է «կերակրում ու քնքշորեն խնամում» իր կնոջը։

  • «Անմար սեր դրսևորիր ընտանիքում» տեսանյութից մի դրվագ։ Ժողովի հանդիպումից տուն վերադառնալուց հետո քույրը համբերատար լսում է իր ոչ Վկա ամուսնուն և վստահեցնում է իր սիրո մեջ

    Սիրառատ կինը ինչպե՞ս է խոր հարգանք ցուցաբերում իր ամուսնու հանդեպ։

  • «Անմար սեր դրսևորիր ընտանիքում» տեսանյութից մի դրվագ։ Ընտանիքի անդամները միասին քննարկում են հանդիպման ժամանակ իրենց դուր եկած մտքերը

    Սիրող ծնողները ինչպե՞ս են Աստծու Խոսքը արմատավորում իրենց երեխաների սրտում։

ՀԻՇԵՑՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էլեկտրոնային սարքերը հեշտությամբ կարող են խլել այն ժամանակը, որը պետք է տրամադրեիք ձեր ընտանեկան կապերը ամրացնելու համար։ Ծնողները ինչպես իրենց, այնպես էլ երեխաների համար լավ կլինի՝ սահման որոշեն, թե որքան ժամանակ են տրամադրելու էլեկտրոնային սարքերին։ Բացի այդ՝ ծնողները պետք է որոշեն, թե արդյոք ուզում են, որ իրենց երեխաները օնլայն շփվեն ուրիշների հետ, և եթե այո, ապա ում հետ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը