ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Իմաստուն խորհուրդներ գտիր JW.ORG կայքում
Աստծու Խոսքը մեզ լիովին պատրաստում է, որ այս դժվար ժամանակներում կարողանանք տարբեր փորձություններ հաղթահարել (2Տմ 3։1, 16, 17)։ Սակայն երբեմն մենք գուցե դժվարանանք գտնել աստվածաշնչյան սկզբունք կոնկրետ իրավիճակի համար։ Ծնող ես և խորհուրդնե՞ր ես փնտրում, թե ինչպես դաստիարակես երեխաներիդ։ Պատանի ես, և հավատդ փորձությա՞ն է ենթարկվում։ Կորցրել ես կողակցիդ և նրա մա՞հն ես սգում։ Jw.org կայքում կան նյութեր, որոնք քեզ կօգնեն կոնկրետ աստվածաշնչյան սկզբունքներ գտնել այս և շատ այլ իրավիճակների համար (Առ 2։3–6)։
Jw.org կայքի գլխավոր էջում մտիր ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ բաժինը (տես նկար 1)։ Բացվող ցուցակից ընտրիր քո նախընտրած ենթաբաժինը։ Կամ էլ մտիր ԳՐԱԴԱՐԱՆ > ՀՈԴՎԱԾԱՇԱՐԵՐ և ընտրիր քեզ հետաքրքրող ենթաբաժինը (տես նկար 2)։ Նույն բաժինները կարող ես գտնել JW Library® հավելվածում։a Գուցե նախընտրես աչքի անցկացնել այս բաժիններում տեղ գտած հոդվածները։ Կամ էլ գուցե ցանկանաս կոնկրետ հոդված գտնել՝ օգտվելով jw.org կայքի որոնման տողից։
Որոնման տողում փնտրիր հետևյալ թեմաները և գրառումներ արա, թե որ հոդվածները կուզես կարդալ։
Երեխաների դաստիարակություն
Պատանեկան դեպրեսիա
Կողակցի մահ
a Որոշ հոդվածաշարերի ամբողջական ցանկը կարելի է գտնել միայն jw.org կայքում։