ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
Իմաստությամբ ընտրիր կողակից
Սողոմոնը անխոհեմաբար ամուսնացավ այնպիսի կանանց հետ, որոնք երկրպագում էին կեղծ աստվածների (1Թգ 11։1, 2; w18.07, էջ 18, պրբ. 7)
Սողոմոնի կանայք աստիճանաբար հեռացրին նրա սիրտը Եհովայից (1Թգ 11։3–6; w19.01, էջ 15, պրբ. 6)
Եհովան բարկությամբ լցվեց Սողոմոնի հանդեպ (1Թգ 11։9, 10; w18.07, էջ 19, պրբ. 9)
Աստծու Խոսքը ամուրի քրիստոնյաներին խորհուրդ է տալիս ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» (1Կթ 7։39)։ Այնուամենայնիվ, եթե մարդը մկրտված է, դա դեռ չի նշանակում, որ նա կարող է համապատասխան կողակից լինել քեզ համար։ Մտածիր. «Արդյո՞ք ձեր ամուսնությունը կնպաստի, որ շարունակես ամբողջ սրտով ծառայել Եհովային։ Արդյո՞ք երկար ժամանակ է, որ այդ անձնավորությունը խոր սեր է դրսևորում Եհովայի հանդեպ»։ Մի՛ շտապիր ամուսնանալ. ժամանակ տրամադրիր, որ լավ ճանաչես նրան։