Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb23 մայիս էջ 3
  • Քեզ նայիր Եհովայի աչքերով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քեզ նայիր Եհովայի աչքերով
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Նմանատիպ նյութեր
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընդունիր, որ Եհովան սիրում է քեզ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան «բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
mwb23 մայիս էջ 3

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Քեզ նայիր Եհովայի աչքերով

«Եհովան հավանում է իր ժողովրդին» (Սղ 149։4)։ Թեպետ անկատար ենք, բայց Եհովան կենտրոնանում է մեր լավ հատկությունների վրա և գիտի մեր պոտենցիալը։ Սակայն երբեմն գուցե դժվար լինի հավասարակշռված տեսակետ ունենալ մեր անձի մասին։ Հնարավոր է՝ թերարժեքության զգացում ունենանք ուրիշների վերաբերմունքի պատճառով։ Իսկ եթե կենտրոնանանք անցյալում գործած սխալների վրա, միգուցե կասկածենք, որ Եհովան իսկապես սիրում է մեզ։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել նման զգացումները։

Հիշիր, որ Եհովան ավելին է տեսնում, քան մարդը (1Սմ 16։7)։ Դա նշանակում է, որ նա ավելի լավ է ճանաչում մեզ, քան նույնիսկ մենք ինքներս։ Աստվածաշնչի միջոցով կարող ենք տեսնել, թե Եհովան ինչպես է վերաբերվում մեզ։ Դրա համար պետք է կարդանք աստվածաշնչյան այն համարներն ու պատմությունները, որոնք ցույց են տալիս, թե Եհովան որքան շատ է սիրում իր ծառաներին։

ԴԻՏԻՐ «ՀԱՎԱՍՏԻԱՑՐՈՒ ՍՐՏԻԴ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Վազորդի և նրա հոր օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս, թե Եհովան ինչ տեսակետ ունի մեր մասին։

  • Եթե լուրջ մեղք գործած անհատը քայլեր է ձեռնարկում Եհովայի հետ իր փոխհարաբերությունները վերականգնելու համար, ապա ինչպե՞ս կարող է հավաստիացնել իր սրտին, որ Աստված սիրում է իրեն (1Հվ 3։19, 20)։

  • Եղբայրն ի՞նչ օգուտներ քաղեց, երբ կարդաց Դավթի և Հովսափատի մասին ու խորհրդածեց այդ պատմությունների շուրջ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ՝

Եհովան սիրում է մեզ՝ անկախ նրանից, թե ուրիշները ինչ կարծիք ունեն մեր մասին

  • Ենոք (Ծն 5։24; Եբ 11։5; Հդ 14, 15)

  • Աննա (1Սմ 1։1-2։11, 18-21, 26)

Եհովան ներում է զղջացող մարդկանց

  • Մանասե (2Տգ 33։1-7, 12, 13)

  • Պողոս (1Տմ 1։12-16)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը