Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb23 մայիս էջ 5
  • Տնտեսական ճգնաժամը քեզ հանկարծակիի չի՞ բերի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տնտեսական ճգնաժամը քեզ հանկարծակիի չի՞ բերի
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Նմանատիպ նյութեր
  • Պատրաստվա՞ծ ես
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Պատրաստված լինենք, մինչ ապրում ենք «վերջին օրերի» վերջին մասում
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Քաղաքական խռովությունները հանկարծակիի չե՞ն բերի քեզ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
mwb23 մայիս էջ 5

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Տնտեսական ճգնաժամը քեզ հանկարծակիի չի՞ բերի

Մենք հանկարծակիի չենք գալիս, երբ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աշխարհում տնտեսական անկայուն իրավիճակ է ստեղծվում։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք ապրում ենք վերջին օրերի վերջին ժամանակներում, և Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ մեր հույսը չդնենք «անկայուն հարստության» վրա (1Տմ 6։17; 2Տմ 3։1)։ Հովսափատի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել, որ պատրաստ լինենք դիմակայելու տնտեսական ճգնաժամին։

Երբ թշնամի ազգերը ցանկանում էին հարձակվել Հուդայի վրա, Հովսափատը Եհովային ապավինեց (2Տգ 20։9-12)։ Նա նաև գործնական քայլեր ձեռնարկեց. նախապատրաստեց ժողովրդին, ամրացրեց բերդաքաղաքները և կայազորներ դրեց (2Տգ 17։1, 2, 12, 13)։ Ճիշտ կլինի, որ մենք էլ Հովսափատի նման ապավինենք Եհովային և գործնական քայլեր ձեռնարկենք նախքան դժվարությունների բախվելը։

Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ

Պատրաստվիր հոգևոր առումով։ Գոհունակություն զարգացրու և ամրացրու վստահությունդ այն բանում, որ Եհովան կարող է հոգ տանել ամենօրյա կարիքներիդ մասին (Մթ 6։26; 1Տմ 6։8)։ Վճռիր, որ այդ կարիքները բավարարելու համար երբեք չես խախտի աստվածաշնչյան սկզբունքները (Հռ 2։21)։ Նախապես մտածիր, թե ինչպես ես հոգևորապես սնվելու, եթե էլեկտրաէներգիա կամ ինտերնետ կապ չլինի։ Ձեռքիդ տակ մի քանի տպագիր հրատարակություն ունեցիր, նաև հնարավորության դեպքում սարքիդ մեջ նախապես ներբեռնիր ու պահիր մեր հրատարակությունները։

Պատրաստվիր նյութական առումով։ Նախքան տնտեսական ճգնաժամի բախվելը նվազեցրու պարտքերդ և խուսափիր անտեղի ծախսերից (Առ 22։7)։ Եթե հնարավոր է, ողջամիտ քանակով սննդի և այլ անհրաժեշտ պարագաների պաշար ունեցիր։ Միգուցե ոմանք որոշեն գումար խնայելու նպատակով բանջարեղեն աճեցնել։

ԴԻՏԻՐ «ԱՂԵՏԸ ՁԵԶ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ ՉԻ՞ ԲԵՐԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

Դրվագ՝ «Աղետը ձեզ հանկարծակիի չի՞ բերի» տեսանյութից։ Շրջանակների մեջ երևում են Աստվածաշունչ, աղետի պայուսակ ու հեռախոս և շինարարներ
  • Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստված լինենք աղետին։

Դրվագ՝ «Աղետը ձեզ հանկարծակիի չի՞ բերի» տեսանյութից։ Եղբայրները օգնություն են տրամադրում աղետից տուժածներին՝ կատարելով շինարարական աշխատանքներ և բեռնատարից իրեր հանելով
  • Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել ուրիշներին օգնելու համար։

ՆՊԱՏԱԿ ԴԻՐ

Ընտանեկան երկրպագության ժամանակ ուսումնասիրեք «Արթնացե՛ք»-ի 2022 թ. № 1 թողարկումը։ Ընտանիքով քննարկեք, թե աղետին պատրաստված լինելու համար ուրիշ ինչ քայլեր կարող եք ձեռնարկել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը