Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w20 մայիս էջ 8–11
  • Մրցակից թագավորները վերջի ժամանակ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մրցակից թագավորները վերջի ժամանակ
  • 2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • «Հյուսիսի թագավորը» վերջի ժամանակ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան հայտնում է, թե շուտով ինչ «պետք է տեղի ունենա»
    2012 Դիտարան
  • Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Հայտնություն» գիրքը և Աստծու թշնամիները
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w20 մայիս էջ 8–11

Մրցակից թագավորները վերջի ժամանակ

Այստեղ նշված մարգարեություններից մի քանիսը նկարագրում են դեպքեր, որոնք միաժամանակ են կատարվում։ Դրանք փաստում են, որ մենք ապրում ենք «վերջի ժամանակ» (Դան. 12։4)։

Գծապատկեր, որտեղ նկարագրվում են մարգարեություններ և ցույց է տրվում, թե ովքեր են ստանձնել հյուսիսի և հարավի թագավորների դերերը՝ 1870 թվականից մինչև մեր օրերը։
  • Գծապատկերի չորս մասերից առաջինում ցույց է տրվում վերջի ժամանակի վերաբերյալ միաժամանակ կատարվող մարգարեություններ, որոնք իրականանում են 1870–1918 թվականներին։ Վերջի ժամանակը սկսվել է 1914-ից։ Մարգարեություն 1։ Գծապատկերում առաջինը երևում է յոթգլխանի գազանը։ Առաջին աշխարհամարտի ընթացքում գազանի յոթերորդ գլուխը վիրավորվում է։ 1917-ից սկսած՝ յոթերորդ գլխի վերքը ապաքինվում է, և գազանը դարձյալ հզորանում է։ Մարգարեություն 2։ Պարզ է դառնում, որ Մեծ Բրիտանիան 1870-ին դառնում է հարավի թագավորը, իսկ Գերմանիան 1871-ին՝ հյուսիսի թագավորը։ 1917-ին հարավի թագավոր է դառնում անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը՝ փոխարինելով Մեծ Բրիտանիային։ Մարգարեություն 3։ 1870-ից սկսած՝ Ռասելը և իր ընկերակիցները հանդես են գալիս որպես «պատգամաբեր»։ 1880-ականների սկզբին «Սիոնի Դիտարանը» ընթերցողներին հորդորում է քարոզել բարի լուրը։ Մարգարեություն 4։ 1914-ից սկսվում է հնձի ժամանակը։ Որոմը զատվում է ցորենից։ Մարգարեություն 5։ 1917-ից սկսած՝ ի հայտ են գալիս երկաթե ու կավե ոտնաթաթերը։ Գծապատկերում երևում են նաև այլ իրադարձություններ։ Իրադարձություններ, որ տեղի են ունեցել աշխարհում 1914–1918 թթ.-ին. Առաջին աշխարհամարտ։ Եհովայի ժողովրդին առնչվող իրադարձություններ. 1914–1918 թթ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողներին ազատազրկում են Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1918-ին ԱՄՆ-ում՝ գլխավոր վարչությունում ծառայող պատասխանատու եղբայրները բանտարկվում են։
    Մարգարեություն 1

    Աստվածաշնչյան համարներ։ Հայտն. 11։7; 12։13, 17; 13։1–8, 12

    Մարգարեություն։ «Գազանը» հազարամյակներ շարունակ իշխում է երկրի բնակիչների վրա։ Վերջի ժամանակ գազանի յոթերորդ գլուխը վիրավորվում է, բայց հետո նրա վերքը բուժվում է, և «ողջ երկիրը» գնում է նրա հետևից։ Սատանան այդ գազանի միջոցով «պատերազմ է մղում [կնոջ] սերնդից մնացածների դեմ»։

    Կատարում։ Ջրհեղեղից հետո առաջ են գալիս մարդկային կառավարություններ, որոնք սկսում են հակառակվել Եհովային։ Հազարամյակներ անց՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում, Բրիտանական կայսրությունը խիստ թուլանում է։ Այն դարձյալ հզորանում է, երբ Միացյալ Նահանգների հետ միավորում է իր ուժերը։ Հատկապես վերջի ժամանակ Սատանան օգտագործում է աշխարհի ողջ քաղաքական համակարգը, որպեսզի հետապնդի Աստծու ժողովրդին։

  • Մարգարեություն 2.

    Աստվածաշնչյան համարներ։ Դան. 11։25–45

    Մարգարեություն։ Վերջի ժամանակ հյուսիսի և հարավի թագավորները իշխանության համար պայքարում են իրար դեմ։

    Կատարում։ Գերմանիան մրցակցում է անգլո-ամերիկյան ուժի հետ։ 1945-ին Խորհրդային Միությունը և իր դաշնակիցները դառնում են հյուսիսի թագավոր։ 1991-ին Խորհրդային Միությունը փլուզվում է, և ժամանակի ընթացքում հյուսիսի թագավորի դերը ստանձնում են Ռուսաստանը և իր դաշնակիցները։

  • Մարգարեություն 3

    Աստվածաշնչյան համարներ։ Ես. 61։1; Մաղ. 3։1; Ղուկ. 4։18

    Մարգարեություն։ Եհովան ուղարկում է իր «պատգամաբերին», որ վերջինս «ճանապարհ հարթի» Մեսիական Թագավորության համար։ «Պատգամաբերը» սկսում է «հեզերին բարի լուր հայտնել»։

    Կատարում։ 1870-ից սկսած՝ Չարլզ Ռասելը և իր ընկերակիցները ջանասիրաբար ուսումնասիրում են Աստվածաշունչը, որ իմանան, թե ինչ է այն իրականում սովորեցնում։ 1881-ին նրանք սկսում են ընդգծել այն միտքը, որ Աստծու ծառաները պետք է քարոզեն ճշմարտությունը։ Ուստի հրատարակում են այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են՝ «Պահանջվում է 1 000 քարոզիչ» և «Օծված են քարոզելու համար»։

  • Մարգարեություն 4

    Աստվածաշնչյան համարներ։ Մատթ. 13։24–30, 36–43

    Մարգարեություն։ Թշնամին ցորենի արտում որոմ է ցանում։ Որոմը աճում է, և ցորենը որոմի մեջ չի երևում։ Հնձի ժամանակ որոմը առանձնացվում է ցորենից։

    Կատարում։ 1870-ից ճշմարիտ քրիստոնյաների և կեղծ քրիստոնյաների միջև տարբերությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Վերջի ժամանակ ճշմարիտ քրիստոնյաները հավաքվում են՝ առանձնացվելով կեղծ քրիստոնյաներից։

  • Մարգարեություն 5

    Աստվածաշնչյան համարներ։ Դան. 2։31–33, 41–43

    Մարգարեություն։ Բազմամետաղյա արձանի ոտնաթաթերը երկաթից ու կավից են։

    Կատարում։ Կավը խորհրդանշում է անգլո-ամերիկյան տերության տարածքում գործող ժողովրդական շարժումները, որոնք թուլացնում են դրա ուժը՝ թույլ չտալով գործել երկաթանման զորությամբ։

  • Գծապատկերի չորս մասերից երկրորդում ցույց է տրվում վերջի ժամանակի վերաբերյալ միաժամանակ կատարվող մարգարեություններ, որոնք իրականանում են 1919–1945 թվականներին։ Մինչև 1945 թ. հյուսիսի թագավորը Գերմանիան էր։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը մնում է հարավի թագավոր։ Մարգարեություն 6։ 1919-ին օծյալ քրիստոնյաները հավաքվում են վերականգնված ժողովում։ 1919-ից սկսած՝ քարոզչական գործը նոր թափ է առնում։ Մարգարեություն 7։ 1920-ին հիմնադրվում է Ազգերի լիգան և գործում է մինչև Երկրորդ աշխարհամարտը։ Գծապատկերում երևում են նաև այլ իրադարձություններ։ Առաջին մարգարեությունը, որը յոթգլխանի գազանի մասին է, շարունակվում է կատարվել։ Հինգերորդ մարգարեությունը, որը երկաթե ու կավե ոտնաթաթերի մասին է, շարունակվում է կատարվել։ Իրադարձություններ, որ տեղի են ունեցել աշխարհում 1939–1945 թթ.-ին. Երկրորդ աշխարհամարտ։ Եհովայի ժողովրդին առնչվող իրադարձություններ. 1933–1945 թթ.-ին Գերմանիայում բանտարկվում է ավելի քան 11 000 Վկա, 1939–1945 թթ.-ին Բրիտանիայում ազատազրկվում է մոտ 1 600 Վկա, իսկ 1940–1944 թթ.-ին ԱՄՆ-ում ավելի քան 2 500 հարձակում է լինում Վկաների վրա։
    Մարգարեություն 6

    Աստվածաշնչյան համարներ։ Մատթ. 13։30; 24։14, 45; 28։19, 20

    Մարգարեություն։ «Ցորենը» հավաքվում է «ամբարի մեջ», ու «հավատարիմ և իմաստուն ծառան» նշանակվում է «տան անդամների վրա»։ Թագավորության բարի լուրը սկսում է քարոզվել «ամբողջ երկրով մեկ»։

    Կատարում։ 1919-ին հավատարիմ ծառան նշանակվում է Աստծու ժողովրդի վրա։ Այդ ժամանակվանից ի վեր Աստվածաշունչ ուսումնասիրողները ավելի մեծ թափով են քարոզում։ Այսօր Եհովայի վկաները քարոզում են ավելի քան 200 երկրներում և աստվածաշնչյան գրականություն են հրատարակում ավելի քան 1 000 լեզուներով։

  • Մարգարեություն 7

    Աստվածաշնչյան համարներ։ Դան. 12։11; Հայտն. 13։11, 14, 15

    Մարգարեություն։ Երկու եղջյուր ունեցող գազանը երկրի վրա բնակվողներին ասում է, որ «պատրաստեն գազանի պատկերը», և «շունչ է տալիս գազանի պատկերին»։

    Կատարում։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը հիմնադրում է Ազգերի լիգան, որին միանում են մյուս պետությունները։ 1926-ին հյուսիսի թագավորը նույնպես միանում է Ազգերի լիգային, բայց դրա անդամ է մնում մինչև 1933 թվականը։ Մարդիկ հավատում են, որ Ազգերի լիգան կարող է խաղաղություն բերել աշխարհին, ինչը միայն Աստծու Թագավորությունն է ունակ անելու։ Հետագայում մարդիկ ՄԱԿ-ի հետ են նույնպիսի հույսեր կապում։

  • Գծապատկերի չորս մասերից երրորդում ցույց է տրվում վերջի ժամանակի վերաբերյալ միաժամանակ կատարվող մարգարեություններ, որոնք իրականանում են 1945–1991 թվականներին։ Մինչև 1991 թվականը հյուսիսի թագավորի դերը կատարում էր Խորհրդային Միությունը իր դաշնակիցների հետ, իսկ նրանից հետո՝ Ռուսաստանը իր դաշնակիցների հետ։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը մնում է հարավի թագավոր։ Մարգարեություն 8։ Ատոմային ռումբի պայթյունից առաջացած սնկաձև ամպ, ինչը փաստում է, որ անգլո-ամերիկյան ուժը աննախադեպ ավերածություններ է պատճառում։ Մարգարեություն 9։ 1945-ին հիմնադրվում է Միավորված ազգերի կազմակերպությունը՝ փոխարինելով Ազգերի լիգային։ Գծապատկերում երևում են նաև այլ իրադարձություններ։ Առաջին մարգարեությունը, որը յոթգլխանի գազանի մասին է, շարունակում է կատարվել։ Հինգերորդ մարգարեությունը, որը երկաթե ու կավե ոտնաթաթերի մասին է, շարունակում է կատարվել։ Վեցերորդ մարգարեությունը շարունակում է կատարվել, և 1945-ին քարոզիչների թիվը անցնում է 156 000-ը, իսկ 1991-ին՝ 4 278 000-ը։ Եհովայի ժողովրդին առնչվող իրադարձություններ. Խորհրդային Միությունում 1945-ից մինչև 1950-ականները հազարավոր Վկաներ աքսորվում են Սիբիր։
    Մարգարեություն 8

    Աստվածաշնչյան համարներ։ Դան. 8։23, 24

    Մարգարեություն։ Դաժան տեսքով թագավոր է դուրս գալիս և «ավերում է զարմանալի կերպով»։

    Կատարում։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը մեծ վնասներ է հասցնում։ Օրինակ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ-ն երկու ատոմային ռումբ է նետում թշնամի պետության վրա։ Այս զենքը աննախադեպ ավերածություն է պատճառում։

  • Մարգարեություն 9

    Աստվածաշնչյան համարներ։ Դան. 11։31; Հայտն. 17։3, 7–11

    Մարգարեություն։ Անդունդից տասը եղջյուր ունեցող «ալ կարմիր» գազան է դուրս գալիս, որը ութերորդ թագավորն է։ Դանիելի մարգարեության մեջ այս թագավորի մասին խոսվում է որպես «ամայացում բերող պղծության»։

    Կատարում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ազգերի լիգան անգործության է մատնվում։ Պատերազմից հետո հիմնադրվում է ՄԱԿ-ը։ Սրան նույնպես տրվում է այն փառքը, որին Աստծու Թագավորությունն է արժանի։ Հետագայում ՄԱԿ-ը հարձակում է գործում կրոնի վրա։

  • Գծապատկերի չորս մասերից վերջինում ցույց է տրվում վերջի ժամանակի վերաբերյալ միաժամանակ կատարվող մարգարեություններ, որոնք առնչվում են մեր օրերից մինչև Արմագեդոնն ընկած ժամանակահատվածին։ Հյուսիսի թագավորի դերը կատարում է Ռուսաստանը իր դաշնակիցների հետ։ Հարավի թագավորը անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժն է։ Մարգարեություն 10։ Ազգերը «խաղաղություն և անվտանգություն» են հայտարարում։ Դրանից հետո սկսվում է մեծ նեղությունը։ Մարգարեություն 11։ Ազգերը հարձակվում են կեղծ կրոնի վրա։ Մարգարեություն 12։ Աշխարհի կառավարությունները հարձակվում են Աստծու ժողովրդի վրա։ Երկրի վրա մնացած օծյալները հավաքվում են երկնքում։ Մարգարեություն 13։ Արմագեդոն։ «Սպիտակ ձիու» վրա նստողը լիակատար հաղթանակ է տանում։ Յոթգլխանի գազանը ոչնչացվում է, և հսկա արձանը ջարդուփշուր է լինում։ Գծապատկերում երևում են նաև այլ իրադարձություններ։ Առաջին մարգարեությունը, որը յոթգլխանի գազանի մասին է, շարունակում է կատարվել մինչև Արմագեդոն։ Հինգերորդ մարգարեությունը, որը երկաթե ու կավե ոտնաթաթերի մասին է, շարունակում է կատարվել մինչև Արմագեդոն։ Վեցերորդ մարգարեությունը շարունակում է կատարվել, և այսօր քարոզիչների թիվը անցնում է 8 680 000-ը։ Եհովայի ժողովրդին առնչվող իրադարձություններ. 2017-ին Ռուսաստանի իշխանությունները բռնագրավում են մասնաճյուղի շինությունները և սկսում են ազատազրկել Վկաներին։
    Մարգարեություն 10, 11

    Աստվածաշնչյան համարներ։ 1 Թեսաղ. 5։3; Հայտն. 17։16

    Մարգարեություն։ Ազգերը «խաղաղություն և անվտանգություն» են հայտարարում, և «գազանն» ու «տասը եղջյուրները» հարձակվում են «պոռնիկի» վրա և կործանում են նրան։ Դրանից հետո ազգերի վրա հանկարծահաս կործանում է գալիս։

    Կատարում։ Ազգերը հայտարարում են, որ հասել են խաղաղության ու անվտանգության։ Այնուհետև ՄԱԿ-ին աջակցող պետությունները վերացնում են կեղծ կրոնը։ Դրանով սկսվում է մեծ նեղությունը, որն ավարտվում է Արմագեդոնի ժամանակ, երբ Հիսուսը վերջ է դնում Սատանայի ողջ աշխարհին։

  • Մարգարեություն 12

    Աստվածաշնչյան համարներ։ Եզեկ. 38։11, 14–17; Մատթ. 24։31

    Մարգարեություն։ Գոգը ներխուժում է Աստծու ժողովրդի երկիր։ Հետո հրեշտակները հավաքում են «ընտրյալներին»։

    Կատարում։ Հյուսիսի թագավորը աշխարհի մյուս կառավարությունների հետ հարձակվում է Աստծու ժողովրդի վրա։ Երբ այս հարձակումը սկսվում է, որոշ ժամանակ անց երկրի վրա մնացած օծյալները հավաքվում են երկնքում։

  • Մարգարեություն 13

    Աստվածաշնչյան համարներ։ Եզեկ. 38։18–23; Դան. 2։34, 35, 44, 45; Հայտն. 6։2; 16։14, 16; 17։14; 19։20

    Մարգարեություն։ «Սպիտակ ձիու» վրա նստողը լիակատար հաղթանակ է տանում՝ կործանելով Գոգին ու նրա զորքերին։ «Գազանը» «գցվում է ծծմբով այրվող կրակի լիճը», և մեծ արձանը ջարդուփշուր է լինում։

    Կատարում։ Հիսուսը՝ Աստծու Թագավորության իշխող Թագավորը, գալիս է փրկելու Աստծու ժողովրդին։ Հրեշտակներից և իր 144 000 իշխանակիցներից բաղկացած զորքի հետ նա կործանում է Աստծու ժողովրդի վրա հարձակված բոլոր ազգերին։ Դրանով վերջ է դրվում Սատանայի ողջ քաղաքական համակարգին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը