Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w20 սեպտեմբեր էջ 14–19
  • Իմաստնորեն օգտագործիր խաղաղ ժամանակները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իմաստնորեն օգտագործիր խաղաղ ժամանակները
  • 2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՍԱՆ ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
  • ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵՑԻՆ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
  • ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
  • ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՄԻ ՕՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ
  • «Վարձատրություն կա ձեր գործերի համար»
    2012 Դիտարան
  • Եհովային լիակատար սրտով ծառայիր
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես է Եհովան մոտենում մեզ
    2014 Դիտարան
  • Ասան քաջ էր. իսկ դո՞ւ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
Ավելին
2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w20 սեպտեմբեր էջ 14–19

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 38

Իմաստնորեն օգտագործիր խաղաղ ժամանակները

«Երկրում խաղաղություն էր տիրում։ Այդ տարիներին ոչ ոք չէր պատերազմում նրա դեմ, որովհետև Եհովան նրան հանգստություն էր տվել» (2 ՏԱՐ. 14։6)։

ԵՐԳ 60 Նրանք կապրեն, եթե լսեն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1. Եհովային ծառայելը ե՞րբ կարող է դժվար լինել։

ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ե՞րբ է ավելի դժվար ծառայել Եհովային՝ այն ժամանակ, երբ խնդիրնե՞ր ունենք, թե՞ երբ մեր կյանքում ամեն ինչ համեմատաբար լավ է։ Սովորաբար դժվարությունների ժամանակ մենք հակված ենք ապավինելու Եհովային։ Բայց ինչպե՞ս ենք վարվում, երբ մեր կյանքում ամեն ինչ համեմատաբար հանգիստ է։ Արդյո՞ք շեղվում ենք Աստծուն ծառայելուց։ Եհովան իսրայելացիներին նախազգուշացրել էր նման վտանգի մասին (2 Օրենք 6։10–12)։

Ասա թագավորը հրամայում է տիկնությունից զրկել իր տատ Մաաքային։ Թագավորի զինվորներից մեկը քաշում է Մաաքայի թևից, իսկ նա հակառակվում է։ Հետևի ֆոնում Ասայի հավատարիմ աջակիցները վերացնում են կուռքերը

Ասա թագավորը վճռականորեն պայքարեց կեղծ երկրպագության դեմ (տես պարբերություն 2)c

2. Ի՞նչ լավ օրինակ է թողել Ասա թագավորը։

2 Ասա թագավորը իմաստությամբ վարվեց՝ լիովին ապավինելով Եհովային։ Նա հրաշալի օրինակ է մեզ համար։ Ասան ծառայեց Եհովային ոչ միայն անհանգիստ ժամանակներում, այլ նաև խաղաղ։ Վաղ տարիքից «Ասայի սիրտը.... ամբողջությամբ Եհովայի հետ էր» (1 Թագ. 15։14)։ Նա Եհովայի հանդեպ իր նվիրվածությունը փաստեց՝ Հուդայից հեռացնելով կեղծ երկրպագությունը։ Աստվածաշնչում ասվում է, որ Ասան «կործանեց օտար զոհասեղաններն ու բարձունքները, ջարդուփշուր արեց սուրբ սյուներն ու կոտրեց սուրբ ձողերը» (2 Տար. 14։3, 5)։ Նա նույնիսկ զրկեց իր տատ Մաաքային պատվավոր դիրքից՝ տիկնությունից, քանի որ վերջինս առաջ էր տանում կեղծ երկրպագությունը (1 Թագ. 15։11–13)։

3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Ասան ոչ միայն Հուդայից հեռացրեց կեղծ երկրպագությունը, այլ նաև նպաստեց մաքուր երկրպագության առաջխաղացմանը։ Նա օգնեց Հուդայի բնակիչներին վերադառնալ Եհովայի մոտ։ Եհովան օրհնեց Ասային և իսրայելացիներին՝ տալով նրանց խաղաղ ժամանակներ։ Ասայի իշխանության օրոք տասը տարի շարունակ «երկրում խաղաղություն էր տիրում» (2 Տար. 14։1, 4, 6)։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես Ասան օգտագործեց այդ խաղաղ ժամանակները։ Հետո ուշադրություն կդարձնենք, թե այս հարցում ինչ կարող ենք սովորել առաջին դարի քրիստոնյաներից։ Իսկ վերջում կիմանանք հետևյալ հարցի պատասխանը. «Եթե ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ մեր գործունեությունը արգելված չէ, ինչպե՞ս կարող ենք ճիշտ օգտագործել խաղաղ ժամանակները»։b

ԱՍԱՆ ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

4. 2 Տարեգրություն 14։2, 6, 7 համարների համաձայն՝ Ասան ինչպե՞ս օգտագործեց խաղաղ ժամանակները։

4 Կարդա 2 Տարեգրություն 14։2, 6, 7։ Ասան ժողովրդին ասաց, որ Եհովան իրենց «ամեն կողմից հանգստություն է տվել»։ Սակայն նա չէր մտածում, որ խաղաղ ժամանակները հանգստանալու համար էին։ Ուստի սկսեց կառուցել քաղաքներ, պարիսպներ, աշտարակներ և դարպասներ։ Նա Հուդայի ժողովրդին ասաց. «Երկիրը դեռևս մերն է»։ Ի՞նչ նկատի ուներ Ասան։ Նա ուզում էր ասել, որ նրանք հանգիստ կարող էին տեղաշարժվել երկրով մեկ և կառուցել այն, քանի դեռ թշնամիները չէին խոչընդոտում։ Ասան ժողովրդին հորդորեց ճիշտ օգտագործել խաղաղ ժամանակները։

5. Ինչո՞ւ Ասան հզորացրեց իր բանակը։

5 Ասան խաղաղ ժամանակները օգտագործում էր նաև, որպեսզի հզորացներ իր բանակը (2 Տար. 14։8)։ Բայց մի՞թե դա Եհովայի հանդեպ անվստահության նշան չէր։ Ամենևի՛ն։ Ասան գիտեր, որ որպես թագավոր՝ պարտավոր է ժողովրդին պատրաստել գալիք դժվարություններին։ Նա հասկանում էր, որ խաղաղ ժամանակները հավանաբար երկար չէին տևի։ Եվ նա չէր սխալվում։

ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵՑԻՆ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

6. Ինչպե՞ս առաջին դարի քրիստոնյաները օգտագործեցին խաղաղ ժամանակները։

6 Թեև առաջին դարի քրիստոնյաները հաճախ էին հալածվում, սակայն նրանց համար հանգիստ ժամանակներ էլ էին լինում։ Ինչպե՞ս էին նրանք օգտագործում այդ ժամանակները։ Վաղ քրիստոնյաները ակտիվորեն քարոզում էին բարի լուրը և «ապրում էին Եհովայի հանդեպ վախով»։ Արդյունքում «աշակերտների թիվը ավելանում էր»։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնում էր խաղաղ ժամանակներում ցուցաբերած նրանց եռանդը (Գործ. 9։26–31)։

7–8. Ինչպե՞ս Պողոսը և մյուսները օգտվեցին իրենց առջև բացված հնարավորություններից։ Բացատրիր։

7 Վաղ քրիստոնյաները ամեն առիթ օգտագործում էին, որպեսզի տարածեին բարի լուրը։ Օրինակ՝ երբ Պողոս առաքյալը Եփեսոսում էր, տեսավ, որ իր առջև գործունեության լայն դուռ է բացվել։ Նա օգտվեց այդ հնարավորությունից ու սկսեց այնտեղ քարոզել և աշակերտներ պատրաստել (1 Կորնթ. 16։8, 9)։

8 Պողոսի և մյուս քրիստոնյաների համար մեկ այլ հնարավորություն ստեղծվեց, երբ 49 թ.-ին լուծվեց թլփատության հետ կապված հարցը (Գործ. 15։23–29)։ Կայացված որոշման մասին ժողովներին հայտնելուց հետո աշակերտները կարող էին իրենց ողջ ջանքն ու եռանդը ներդնել «Եհովայի խոսքի մասին բարի լուրը» հռչակելու գործում (Գործ. 15։30–35)։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Աստվածաշունչն ասում է, որ «ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 16։4, 5)։

ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

9. Ի՞նչ ազատություն ենք վայելում շատ երկրներում և ի՞նչ կարող ենք հարցնել ինքներս մեզ։

9 Շատ երկրներում մենք կարող ենք ազատորեն քարոզել բարի լուրը։ Եթե դու էլ ես ապրում այդպիսի երկրում, ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս եմ օգտագործում ազատորեն քարոզելու հնարավորությունը»։ Այս վերջին օրերում Եհովայի կազմակերպությունը իրականացնում է քարոզելու և աշակերտներ պատրաստելու աշխարհածավալ մի գործ, որի նմանը երբևէ չի եղել (Մարկ. 13։10)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ավելին անել այս գործում։

Ամուսինները պարզեցնում են իրենց կյանքը, որպեսզի կարողանան ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Դրվագ 1։ Նրանք իրենց իրերը դնում են տուփերի և ճամպրուկների մեջ։ Դրվագ 2։ Նույն ամուսնական զույգը ծառայում է օտար երկրում։ Կինը մեր գրքույկներից մեկով քննարկում է անցկացնում մի կնոջ հետ

Շատերը առատապես օրհնվել են, երբ ծառայությունը ընդլայնելու նպատակով տեղափոխվել են մեկ այլ երկիր կամ քարոզել են իրենց տարածքում ապրող օտարախոս մարդկանց (տես պարբերություն 10–12)d

10. 2 Տիմոթեոս 4։2-ը ի՞նչ հորդոր է տալիս մեզ։

10 Ինչպե՞ս կարող ես ճիշտ օգտագործել խաղաղ ժամանակները (կարդա 2 Տիմոթեոս 4։2)։ Մտածիր, թե դու կամ քո ընտանիքի անդամներից մեկը ինչ փոփոխություններ կարող եք անել, որպեսզի ավելի շատ մասնակցեք ծառայությանը կամ նույնիսկ ռահվիրայություն սկսեք։ Հիմա նյութական միջոցներ կուտակելու ժամանակը չէ։ Դրանք չեն կարող օգնել մեզ վերապրել մեծ նեղությունից (Առակ. 11։4; Մատթ. 6։31–33; 1 Հովհ. 2։15–17)։

11. Ի՞նչ են արել բազմաթիվ քարոզիչներ հնարավորինս շատ մարդկանց քարոզելու համար։

11 Շատ քարոզիչներ նոր լեզու են սովորել, որպեսզի կարողանան այդ լեզվով քարոզել և ուսուցանել։ Աստծու կազմակերպությունը աջակցում է նրանց այդ հարցում՝ բազմաթիվ լեզուներով աստվածաշնչյան նյութեր հրատարակելով։ Օրինակ՝ 2010 թ.-ին մեր գրականությունը հասանելի էր մոտ 500 լեզվով։ Իսկ այսօր այդ թիվն անցել է 1 000-ը։

12. Ի՞նչ օգուտներ են քաղում մարդիկ, երբ բարի լուրը լսում են իրենց մայրենի լեզվով։ Բեր օրինակ։

12 Ի՞նչ են զգում մարդիկ, երբ լսում են Աստծու Խոսքը իրենց մայրենի լեզվով։ Ուշադրություն դարձնենք մի քրոջ օրինակի, ով մասնակցել է Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովին։ Այն անցկացվում էր նրա մայրենի՝ կինյառուանդա լեզվով, որով հիմնականում խոսում են Ռուանդայում, Կոնգոյում (Կինշասա) և Ուգանդայում։ Նա ասում է. «Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց 17 տարի անց առաջին անգամ էր, որ ամբողջովին հասկացա համաժողովի ծրագիրը»։ Հստակ է, որ այս քույրը մեծապես տպավորվել էր՝ լսելով ծրագիրը իր մայրենի լեզվով։ Եթե հանգամանքներդ թույլ են տալիս, կարո՞ղ ես դու էլ նոր լեզու սովորել, որպեսզի օգնես ձեր տարածքում ապրող օտարախոս մարդկանց։ Գուցե ձեր տարածքում ոմանք ավելի հակված լինեն լսելու բարի լուրը, եթե նրանց հետ խոսես իրենց մայրենի լեզվով։ Վստահ եղիր, որ ջանքերդ մեծապես կօրհնվեն։

13. Ռուսաստանի մեր եղբայրները ինչպե՞ս օգտագործեցին խաղաղ ժամանակները։

13 Մեր հավատակիցներից ոչ բոլորը կարող են ազատորեն քարոզել։ Երբեմն կառավարությունները խիստ սահմանափակումներ են դնում մեր քարոզչական գործի վրա, ինչպես օրինակ, Ռուսաստանում։ Տասնամյակներ շարունակ հալածվելուց հետո՝ 1991 թ. մարտին, Եհովայի վկաները պետական գրանցում ստացան։ Այդ ժամանակ Ռուսաստանում մոտ 16 000 քարոզիչ կար։ 20 տարի հետո նրանց թիվը անցավ 160 000-ը։ Ակնհայտ է, որ մեր եղբայրները իմաստնորեն էին վարվել և ճիշտ էին օգտագործել ազատորեն քարոզելու հնարավորությունը։ Բայց խաղաղ ժամանակները մի օր ավարտվեցին։ Չնայած դրան՝ մաքուր երկրպագությունը առաջ տանելու նրանց եռանդը չթուլացավ։ Ռուսաստանի մեր հավատակիցները շարունակում են ծառայել Եհովային՝ իրենց հնարավորության սահմաններում լավագույնն անելով։

ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՄԻ ՕՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ

Ձի հեծած Ասա թագավորը մարտի դաշտում։ Նրա կողքին իր զինվորներն են։ Նրանք դուրս են եկել եթովպական մեծ զորքի դեմ

Ասա թագավորը ջերմեռանդորեն աղոթեց Եհովային, և Եհովան Հուդային հաղթանակ շնորհեց՝ պարտության մատնելով թշնամու հսկայական զորքին (տես պարբերություն 14–15)

14–15. Եհովան ինչպե՞ս իր զորությունը ցույց տվեց հօգուտ Ասայի։

14 Ասայի օրերում էլ խաղաղ ժամանակները ավարտվեցին։ Մեկ միլիոնանոց եթովպական բանակը հարձակվեց Հուդայի վրա։ Նրանց զորագլուխը՝ Զարան, վստահ էր, որ կարող է հաղթել Հուդային։ Սակայն Ասա թագավորը ապավինում էր ոչ թե իր զորքի մեծությանը, այլ Աստծուն՝ Եհովային։ Նա աղոթեց. «Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, չէ՞ որ մենք քեզ ենք ապավինում ու քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ» (2 Տար. 14։11)։

15 Թեև եթովպական զորքը գրեթե երկու անգամ գերազանցում էր Իսրայելի զորքին, բայց Ասան համոզված էր, որ Եհովան ավելի զորեղ է և իր զորությունը կօգտագործի հօգուտ իր ժողովրդի։ Եհովան չհիասթափեցրեց նրան. եթովպական զորքը խայտառակ պարտություն կրեց (2 Տար. 14։8–13)։

16. Որտեղի՞ց գիտենք, որ խաղաղ ժամանակները ավարտվելու են։

16 Մենք ամենայն մանրամասնությամբ չգիտենք, թե ինչ է սպասում յուրաքանչյուրիս ապագայում, բայց մի բան հաստատ է. խաղաղ ժամանակները, որ Աստծու ժողովուրդը այսօր վայելում է, մի օր ավարտվելու են։ Չէ՞ որ Հիսուսը մարգարեացել է, որ վերջին օրերում իր աշակերտները «բոլոր ազգերի կողմից ատված կլինեն» (Մատթ. 24։9)։ Պողոս առաքյալն էլ ասել է, որ «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթ. 3։12)։ Սատանան «մեծ բարկությամբ» է լցված, և ինքնախաբեություն կլինի մտածել, որ մեզ կհաջողվի խուսափել նրա զայրույթից (Հայտն. 12։12)։

17. Ինչպե՞ս կարող է փորձվել մեր հավատը։

17 Մոտ ապագայում բոլորիս անարատությունը կփորձվի։ Շուտով աշխարհում «մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա» (Մատթ. 24։21)։ Այդ ժամանակ հնարավոր է մեր ընտանիքի անդամները մեր դեմ դուրս գան, իսկ մեր գործունեությունը արգելվի (Մատթ. 10։35, 36)։ Արդյո՞ք Ասայի նման յուրաքանչյուրս վստահ կլինենք, որ Եհովան կօգնի ու կպաշտպանի մեզ։

18. Եբրայեցիներ 10։38, 39 համարների համաձայն՝ ի՞նչը կօգնի մեզ պատրաստվելու գալիք դժվարություններին։

18 Այսօր Եհովան հոգևորապես ամրացնում է մեզ, որ պատրաստ լինենք գալիք դժվարություններին։ Դրա համար նա «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով սննդարար հոգևոր «կերակուր է տալիս ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45)։ Բայց մենք էլ մեր հերթին պետք է ջանք թափենք, որ Եհովայի հանդեպ մեր հավատը ամուր պահենք (կարդա Եբրայեցիներ 10։38, 39)։

19–20. Հաշվի առնելով 1 Տարեգրություն 28։9-ը՝ ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։

19 Ասա թագավորի պես մենք պետք է «փնտրենք Եհովային» (2 Տար. 14։4; 15։1, 2)։ Մենք սկսում ենք փնտրել Եհովային, երբ գիտելիքներ ենք ձեռք բերում նրա մասին ու մկրտվում։ Մկրտությունից հետո էլ մենք պետք է օգտագործենք ամեն հնարավորություն, որ մեծացնենք նրա հանդեպ մեր սերը։ Որպեսզի պարզենք այդպես ենք վարվում, թե ոչ, կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Կանոնավորաբար հաճախո՞ւմ եմ ժողովի հանդիպումներին»։ Երբ հաճախում ենք ժողովի հանդիպումներին, հոգևորապես թարմանում ենք և վայելում ենք հավատակիցների հետ ջերմ շփումը (Մատթ. 11։28)։ Ինքներս մեզ կարող ենք նաև հարցնել. «Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության լավ սովորություններ ունե՞մ»։ Ամեն շաբաթ ժամանակ հատկացնո՞ւմ ես ընտանեկան երկրպագության համար։ Իսկ եթե մենակ ես ապրում, Աստվածաշնչի խոր ուսումնասիրության համար ժամանակ տրամադրո՞ւմ ես, ինչպես կանեիր ընտանիքիդ հետ ապրելիս։ Հնարավորությանդ սահմաններում լիարժեքորեն մասնակցո՞ւմ ես քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին։

20 Ինչո՞ւ պետք է նման ինքնաքննություն անենք։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան քննում է մեր մտքերը և գիտի, թե ինչ կա մեր սրտում (կարդա 1 Տարեգրություն 28։9)։ Ուստի մենք էլ պետք է նույնն անենք, որպեսզի համոզվենք, որ մեր մտքերն ու ցանկությունները հաճելի են Եհովային։ Եթե նկատենք, որ մեր նպատակների և մտածելակերպի մեջ փոփոխություններ անելու կարիք կա, պետք է խնդրենք Եհովային, որ օգնի մեզ այդ հարցում։ Հիմա է ժամանակը պատրաստվելու առջևում սպասվող փորձություններին։ Թող ոչինչ չխանգարի մեզ, որ իմաստնորեն օգտագործենք խաղաղ ժամանակները։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ասա թագավորը և առաջին դարի քրիստոնյաները ինչպե՞ս օգտագործեցին խաղաղ ժամանակները։

  • Մեր օրերում քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են օգտագործել խաղաղ ժամանակները։

  • Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում։

ԵՐԳ 62 Նոր երգ

a Մեր հավատակիցներից շատերը ապրում են այնպիսի երկրներում, որտեղ կարող են ազատորեն երկրպագել Եհովային։ Եթե դու էլ ես այդպիսի երկրում ապրում, ապա ինչպե՞ս ես օգտվում այդ հնարավորությունից։ Հուդայի Ասա թագավորը և առաջին դարի քրիստոնյաները իմաստնորեն օգտագործեցին խաղաղ ժամանակները։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրանց։

b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Խաղաղություն բառը ավելին է նշանակում, քան պարզապես պատերազմի բացակայություն։ Եբրայերենում այն ունի նաև առողջության, ապահովության և բարօրության իմաստ։

c ՆԿԱՐ։ Ասա թագավորը իր տատիկին զրկում է բարձր դիրքից, քանի որ նա առաջ էր տանում կեղծ երկրպագությունը։ Ասայի հավատարիմ աջակիցները, հետևելով նրա օրինակին, վերացնում են կուռքերը։

d ՆԿԱՐ։ Եռանդուն ամուսնական զույգը պարզեցնում է իր կյանքը, որպեսզի կարողանա ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը