Ներածություն
Երբևէ այնպիսի զգացում ունեցե՞լ եք, թե Աստված չի լսում ձեր աղոթքները։ Եթե այո, դուք միակը չեք։ Շատերն են Աստծուց օգնություն խնդրում, բայց իրենց խնդիրները այդպես էլ չեն լուծվում։ Այս հոդվածաշարում կխոսվի այն մասին, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ Աստված լսում է մեր աղոթքները, ինչու են որոշ աղոթքներ անպատասխան մնում, և ինչպես է հարկավոր աղոթել, որ Աստված պատասխանի մեզ։